25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շիրակի պետական համալսարանի ուսանողները կմիանա՞ն դասադուլավորներին

«Ես ողջունում եմ ուսանողների ակտիվությունը և այն  փաստը, որ նրանք փորձում են իրենց կարծիքը արտահայտել», – Henaran.am-ի   հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ  Համբարյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ուսանողների նախաձեռնած բողոքի ակցիային, որն ուղեկցվում է դասադուլով:

Հիշեցնենք՝ համալսարանական դասադուլավորները պահանջում են չհանել տարկետման իրավունքը:

«Ես այդ բողոքի ակցիայի կազմակերպիչների ելույթները լսել եմ: Նրանք երեք շաբաթ փորձել են պատկան մարմինների հետ հանդիպել, բայց ինչպես ասում են՝   «ձայն բարբառո հանապատի»: Հետևաբար,   ուսանողները նախաձեռնեցին այս ակցիան ու դասադուլը:  Ես կարծում եմ՝ բանակի հետ կապված՝ կոռուպցիան վերացնելու համար ոչ թե այդ տարկետման տեղերը պիտի վերացնեն, այլ պիտի  կոռուպցիան փնտրեն զինկոմիսարիատներում: Օլիգարխների, հարուստների որդիները բանակ չեն գնում՝ կաշառք  տալով  զինկոմիսարիատների աշխատակիցներին:   Ես ողջունում եմ ուսանողների քայլերը, հույս ունեմ՝ հաջողությամբ կպսակվի իրենց նախաձեռնությունը», – նշեց Գագիկ Համբարյանը:

 Քանի որ քաղաքագետը դասախոսում է Շիրակի պետական համալսարանում,  նրանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այնտեղի ուսանողները նման ակցիա նախաձեռնում են, կա՞ն նմանատիպ խմորումներ:   Քաղաքագետը շեշտեց՝ Շիրակի պետական համալսարանում դեռևս  նման խմորումներ չեն նկատվում: Նախաձեռնողներ դեռ չկան:

«Բայց եթե Երևանից այստեղ գան որոշ ուսանողներ, փորձեն ոտքի հանել մեր ուսանողներին, գուցե այլ պատկեր ստացվի, բայց այս պահի դրությամբ՝ դեռ նման երևույթներ չկան այստեղ», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ