25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ աշխատավարձ, թոշակ կբարձրանա

«Գոտիների ձգելու քաղաքականությունը,  ավելի լավ կլիներ, սկզբից սկսեին, և բոլոր ծախսերը իրականացնեին արդյունավետ և կապիտալ ներդրումների ուղղությամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ ի պատասխան ընդդիմադիրների հայտարարությունների, թե գնաճ է, սակայն կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները չեն բարձրացվում, այդ թվում և աշխատավարձերը, իսկ Կառավարությունից էլ առաջարկում են գոտիները ձգել:

Պատգամավորը շեշտեց, որ ճիշտ է՝ այս տարի, եկող տարի ևս աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, սակայն դա չի նշանակում, որ ընդհանուր աշխատավարձերը ՀՀ-ում չեն բարձրանալու: «Ընդհանրապես մասնավոր սեկտորում աշխատավարձերի բարձրացում, ցանկացած տարվա միջինը հաշվարկելու պարագայում, տեսնում ենք, որ կա, միջինը ունենում ենք 7-8 տոկոսով բարձրացում, բայց հիմնականում մասնավոր սեկտորում»:

Ամեն դեպքում, Գագիկ Մելիքյանը չբացառեց, որ արդյունավետ բյուջետային ծախսերի կազմակերպման դեպքում միգուցե հասնեն նրան, որ 2019թ-ից թոշակներն ու բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացում լինի:

ՀՀԿ-ական պատգամավորը միաժամանակ նշեց, թե տնտեսագիտության մեջ հիմնավորված է, որ ցանկացած գնաճ իր հետ բերում է տնտեսական աճի հնարավորություն: 

«Գնաճ չունենալու դեպքում տնտեսությունը կարծես կանգ է առնում և լճանում է, իսկ գնաճի դեպքում տնտեսական աճի նախադրյալներ են ստեղծվում, և ես համոզված եմ, որ գնաճային տենդենցներն իրենց հետ կբերեն արտադրության առաջընթաց, և դա կարող է զսպել գնաճի տենդենցները»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ