25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նույնիսկ պահպանակը մարդու պապիլոմա վիրուսից չի պաշտպանում»

«Այսօրվա դրությամբ հայտնի է Մարդու պապիլոմա վիրուսի մոտ 200 շտամ, ու դրանցից 4-ը համարվում է քաղցկեղածին. հայտնվելով օրգանիզմի մեջ՝ դրանք հանգեցնում են արգանդի վզիկի, կոկորդի ու տղամարդկանց սեռական օրգանների քաղցկեղի զարգացմանը։ Կանանց 90 տոկոսը կյանքի ընթացքում վարակվում է այդ վիրուսի մեկ կամ մի քանի շտամերով։ Որոշ դեպքերում օրգանիզմն ինքնուրույն է հաղթահարում վիրուսը ու թույլ չի տալիս, որ այն վնասի առողջությանը։ Այլ դեպքերում վիրուսը, հատկապես եթե դա քաղցկեղածին շտամերից մեկն է, կարող է հանգեցնել ուռուցքային հիվանդությունների զարգացմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային առողջապահության հարցերով մասնագետ, բժիշկ Արսեն Թորոսյանը։

Դիտարկմանը՝ մարդու պապիլոմա վիրուսի պատվաստման հետ կապված մտահոգություններից մեկն այն է, որ կասկածի տակ են առնում պատվաստանյութի որակը, Թորոսյանը պատասխանեց, «Գարդասիլ պատվաստանյութը գիգանտ ընկերության արտադրանք է ու բարձրակարգ: 250 միլիոն ներարկում է արվել այս պատվաստանյութով, և այս վակցինայից առաջացած առողջությանը երկարատև վնասում, որ լինի, չկա նման դեպք: Կարող են ալերգիկ ռեակցիաներ լինեն: Բայց նման բաներ առաջանում են նաեւ հակաբիոտիկներից: Բայց որ չբերություն, հաշմանդամություն առաջանա վակցինացիայից, չի գրանցվել»:  

«Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում մարդը պատվաստումից հետո հաշմանդամ է դարձել։ Այսինքն մարդը նորմալ քայլում էր, հետո Գարդասիլ ստանալուց հետո դադարե՞լ է քայլել։ Այդպե՞ս է եղել»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Նա վստահեցրեց՝ պապիլոմա վիրուսի վարակումը միայն սեռական ճանապարհով չէ. «Թեթև կոնտակտն էլ կարող է վարակ առաջացնել: Էն որ ասում են՝ պաշտպանվում ենք եւ այլն, պաշտպանված սեռական հարաբերությունն էլ երաշխիք չէ, որ մարդը չի վարակվի, պահպանակը մարդու պապիլոմա վիրուսից չի պաշտպանում»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ