25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում գիտական աստիճան ստացողների միայն 12-15 տոկոսն է մնացել գիտության ոլորտում. նախարարը՝ դասադուլավորներին

Ինչպես հայտնել ենք,   Լևոն Մկրտչյանն ընդունել է դասադուլ հայտարարած ուսանողներին:

Ուսանողների հետ   հանդիպման ընթացքում նախարարը նշեց՝ ՀՀ-ում գիտական աստիճան ստացողների միայն 12-15 տոկոսն է մնացել գիտության ոլորտում, հետևաբար, նախ պետք է սկսենք սկզբունքից, որ հայրենիքի հանդեպ պարտականությունը բոլորի համար է:

«Բացի այդ, «Պատիվ ունեմ» ծրագիրը թույլ է տալիս օգտվել տարկետման իրավունքից: Հաջորդը, արդյոք ասպիրանտական կրթությունը պարտադիր շարունակելի կրթությո՞ւն է: Աշխարհում ասպիրանտական կրթությունը շարունակում է սովորողների միայն 10-12 տոկոսը:
Սա ոչ մի միջազգային չափանիշի մեջ չի տեղավորվում: Սա նշանակում է, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան: Մյուս մեծ ռիսկը սոցիալական արդարությունն է: Նույն կուրսում կես միավոի տարբերությամբ մեկին տարկետում է  տրվում, մյուսին՝ ոչ. այստեղ սոցիալական արդարության հարց կա։ Հիմա այն երիտասարդները, որոնք խրամատներում են, նրանք էլ կարող են գիտնական դառնալ», – նշեց նախարարը:

 «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, պատասխանելով նախարարին, ասաց՝ «Մենք վստահ չենք, որ այս օրինագծի ընդունմամբ լուծվելու է սոցիալական արդարության խնդիրը: Կան շատ այլ ոլորտներ, որոնք օգտագործվում են բանակից խուսափելու համար: Քանի դեռ այդ ոլորտներում չի հաստատվել կարգուկանոն, փոփոխություն կատարել տարկետման հարցում այնքան էլ տրամաբանական չէ: Եթե կրթության ոլորտում կա կոռուպցիայի խնդիր, ինչո՞ւ դա չի լուծվում ոլորտի ներսում, այլ փոխվում է տարկետման համակարգը: Ասում եք, որ մարդիկ խուսափում են բանակից գիտությամբ զբաղվելու անվան տակ: Դա այդպես է, բայց այդ մարդկանց կողքին կան նաեւ այլ մարդիկ, որոնք իսկապես զբաղվում են գիտությամբ եւ նրանց իրավունքներն այստեղ հաշվի չի առնվում»: 

Հիշեցնենք՝ նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ