24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք պետք է հիստերիայից դուրս գանք

«Ցանկացած օրենք, նախագիծ, որ գալիս է, այնտեղ այնքան աշխատելու տեղ կա, չի կարող լինել իդեալական օրենք առաջին իսկ ներկայացման ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի նախագծի մասին: Այս օրենքն էլ, ըստ Ալավերդյանի, կոնցեպտուալ խնդրի լուծման համար է:

«Մենք պետք է հիստերիայից դուրս գանք ու հասկանանք, որ ցանկացած բռնություն ոչ միայն դատապարտելի է, այլև հարազատի, ընտանիքի անդամի կողմից հարված ստանալը, բռնությունն առավել դատապարտելի է: Դա ոչ միայն ֆիզիկական բռնություն է իր մեր ներառում, այլև հոգեբանական: Եթե ֆիզիկական բռնության արդյունքը, հետևանքները կարող են որոշ ժամանակ հետո անցնել, վերանալ, ապա հոգեբանական բռնության հետևանքները մնում են: Այս ամենը պետք է շատ լավ գիտակցել»,-նշեց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ օրենքի բացերից է ժամանակավոր ապաստարանների հարցը, այսինքն՝ դեռ պարզ չէ, թե անձը որքան ժամանակ է այնտեղ մնալու, ինչպիսին են լինելու այդ կացարանները, բռնություն ենթարկողի հետ ինչ պիտի կատարվի: 

«Ավանդական հայկական ընտանիքում բռնություն ընդհանրապես չպիտի լիներ, սակայն մենք տեսնում ենք, որ կա, օրենքն էլ գալիս է լրացնելու այն, ինչ ավանդույթը չի անում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ