20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբ դա անում են ապագա բանասերները, պատմաբանները, քաղաքագետները, ցինիզմ է

Տպավորություն ունեմ, թե շատ քչերն են գիտակցում, որ պատերազմի մեջ ենք… Ըստ այդմ պիտի երկրի համար առաջնայնությունները սահմանվեն:

Երբ ապագա ֆիզիկոս, ինժեներ, ծրագրավորողներներն են ահազանգում, որ իրենց գիտությունից երկու տարով կտրելը վնաս է պետությանը, դեռ փորձում եմ հասկանալ:

Բայց երբ դա անում են ապագա բանասերները, պատմաբանները, քաղաքագետները, փիլիսոփաները ու նման այլ մասնագիտություն ընտրածները, դա ցինիզմ է))))

Ինքս լինելով հումանիտար կրթությամբ մարդ, պաշտելով պատմությունը, հոգեբանությունը ու բանասիրությունը, հասկանում եմ, որ երկրիս առաջնային պահանջներին չեմ համապատասխանում:

Հատկապես երբ երեխայիս տարեկիցներն են այսօր խաղաղ կյանքս ապահովում, հնչյունների, արմատների, փիլիսոփայական դպրոցների ու արքաների կյանքի մասին գիտելիքներս երկրիս ու այն պահող զինվորների մատից մի փուշ անգամ չեն հանի …

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանն է գրել ֆեյսբուքյան էջում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ