29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կամ ես ինչ-որ բան չեմ հասկանում, կամ բողոքողներն են չափազանցնում…

501697

Ուսանողների ճնշող մեծամասնությունը առանց այն էլ զրկված է տարկետման իրավունքից։ Ճի՞շտ է։ Մնում է շատ փոքր մասը։ Ճի՞շտ է։ Էդ փոքր մասը բուհ ավարտելուց հետո անպայման ուզում է գիտությամբ զբաղվե՞լ։ Ես էլ եմ ավարտել՝ կյանքում մտքովս էլ չէր անցել գիտությամբ զբաղվել, որովհետեւ իրավաբանականն ավարտածը ուզում է կոնկրետ աշխատել՝ փաստաբան, դատավոր, դատախազ, նոտար… Լավ, բանասիրականը վերցնենք՝ բոլորը ուզում են բանասիրական գիտությունների դոկտոր դառնա՞լ… Մեր ժամանակ 99 տոկոսը կամ դասատու էր դառնում, կամ լրագրող ու դժվար թե հիմա իրավիճակը կտրուկ փոխված լինի… Իսկ էդ դեպքում ինչ նշանակություն ունի, թե երբ ես բանակ գնում՝ դիպլոմը ստանալուց առա՞ջ, թե՞ հետո… Ինձ թվում է՝ կամ ես ինչ-որ բան չեմ հասկանում, կամ բողոքողներն են չափազանցնում…

Հաղորդավար Արմեն Դուլյանն է գրել ֆեյսբուքյան էջում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ