24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու են ուսանողները մերժել ՊՆ-ի հրավերը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ դասադուլ հայտարարած երիտասարդներին Պաշտպանության նախարարությունից հրավիրել էին հանդիպման: Ուսանողների պահանջը տարկետկման իրավունքի վերացնելու որոշման հետ է կապված. նրանք դեմ են: ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ զանգահարել են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին և հրավիրել հանդիպման:

Նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հրավերը մերժելու մի քանի պատճառ է նշել: 

Նա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ուղիղ երթերով ասել է, որ երբ փորձել են հասկանալ, թե ինչ ձևաչափով է լինելու հանդիպումը, լրատվամիջոցներ լինելու են, թե չէ, իրենց պատասխանել են, որ բոլորին հրավեր է ուղարկվելու: Մի քանիսին դիմելով, սակայն, պարզել են, որ նման հրավեր չի ստացվել:

Դասադուլ հայտարարած ուսանողները որպես հանդիպմանը չգնալու մեկ այլ պատճառ նշել են այն հանգամանքը, որ իրենց ամբողջությամբ չի տեղեկացվել մասնակիցների մասին: Ասել են, որ լինելու են ուսխորհուրդների ներկայացուցիչները, հետո պարզվել է, որ հրավիրված են նաև ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ուսխորհրդի հարցը մի առանձին քննարկման հարց է, չեմ ցանկանում երկար խոսել դրա մասին, բայց նշեմ ուղղակի, որ այս երկու շաբաթվա ընթացքում ոչ մի ուսխորհուրդ պաշտոնական հայտարարությանբ այս օրինագծի վերաբերյալ «կողմ» կամ դեմ» չի խոսել: Նույնիսկ բժշկական համալսարանում, երբ ստորագրահավաք ենք արել, փորձել են խոչընդոտել»,- ասել է Դավիթ Պետրոսյանը՝ անընդունելի համարելով մասնակիցների մյուս մասին վերաբերող տեղեկության գաղտնիությունը:

Իրենց մերժման մյուս պատճառն էլ նախաձեռնության անդամների խիստ սահմանափակ թվով մասնակցության հնավորությունն է, այն դեպքում, երբ կարծես հանդիպման պատճառը կայացած բավական բազմամարդ դասադուլն է, իսկ քննարկման թեման՝ տարկետման իրավունքի սահմանափակումը:

ՊՆ-ից ասվել է, որ հանդիպմանը կարող է մասնակցել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից առավելագույնը չորս հոգի և ավելացվել՝ ուզում եք՝ եկեք, չեք ուզում՝ դուք որոշեք:  

«Մենք կարծում ենք, որ մենք նույնպես պետք է մասնակցենք հանդիպման ձևաչափի ձեւավորմանը, ոչ թե զանգել, դնել ուլտիմատում՝ ուզում եք՝ եկեք, չեք ուզում՝ մի եկեք: Ու վերջում հայտարարություն անել՝ մենք հրավիրել ենք, իրենք մերժել են»,- նկատեց Դավիթ Պետրոսյանը: Ամեն դեպքում հավելեց, որ իրենք էլի պատրաստ են հանդիպման ու խնդիրը քննարկելու:

Այսօր ուսանողները շարունակում են իրենց անժամկետ դասադուլը:

Նկատենք,որ ամեն դեպքում այլ ուսանողների, ՀԿ-ների, երիտասարդական կառույցների հետ հանդիպում կայացել է: 

Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել էոր բուհական տարկետումների ներկայիս համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներիսկ նոր օրենքներով առաջին անգամ հավասարության նշան է դրվում պետական և մասնավոր բուհերում սովորող ուսանողների միջև՝ նրանց առաջարկելով ֆինանսական շոշափելի փոխհատուցման փաթեթով այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ՝ չստեղծելով որևէ խոչընդոտ բացառիկ կարողություններ ունեցող ուսանողների և գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների համար։

Պաշտպանության նախարարը նկատել էոր ուսանողների այն մտահոգություններըթե իբր նոր օրենքներով տարկետում հասկացությունը վերանալու էբնավ իրականությանը չի համապատասխանում։ Ուսումնական տարկետումը չի վերացվումայլ կրթություն ստանալ ցանկացողդրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներինովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակառաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպադրա դիմաց ստանալ աշխատավարձուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատումիսկ հետոնաև մագիստրատուրայում։

Անդրադառնալով այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև հայտարարված դասադուլին և ուսանողների պահանջներինՀՀ պաշտպանության նախարարը նկատել էոր յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կարծիքն ունենալու և այն արտահայտելու իրավունքև որ ընդդիմախոս երիտասարդները նույնպես հրավիրվել ենսակայն դասադուլ հայտարարած նախաձեռնող խմբի որևէ անդամ հանդիպմանը չի ներկայացել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ