18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտոնյաների տղաները ալերգիա ունեն. ուսանողները «էշի ականջում» քնած էին/տեսանյութ/

Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել:

«Ես նայում եմ ուսանողներին ու սրտիցս այուն է կաթում, որովհետև երկրում այնքան մարդու իրավունք է ոտնահարվել , իսկ մեր ուսանողները «էշի ականջում» քնած էին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում,  անդրադառնալով իրավիճակին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը ուսանողներին կոչ է անում գիտակցել, թե ինչի համար են պայքարում.«Չորս միլիոն բնակչությունից` երկու միլիոն է մնացել ու հիմա ստիպված են այսպես անել: Երկիրը պաշտպանող է պետք: Նույն ուսանողները թող ժամանակին ցույց անեին, թե ինչի պաշտոնյաների տղաները ալերգիա ունեն ու բանակ չեն գնում: Սրա դեմ է պետք պայքարել…»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ