12 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Ծնունդների, կնունքների պիտի գնա, թե չէ խաղից դուրս կգա »

eng150583714813

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համաձայն չէ շատ այլ քաղաքագետների տեսակետի հետ, թե վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական թիմ ձևավորելու ուղղությամբ չի աշխատում. «Կարեն Կարապետյանը փորձում է ձևավորել իր քաղաքական թիմը, նաև հասկանում է, լինելով պրագմատիկ մարդ, որ թիմ կոչեցյալը փոփոխական բան է, այն էլ քաղաքականության մեջ: Նկատի ունեմ, որ թիմը միշտ փորձում է թեքվել դեպի  իշխող ուժը, ու եթե ինքը չլինի վարչապետ, իրեն չի աջակցելու այդ թիմը, կապ չունի՝ Կարեն Կարապետյանն է, թե ով, դա քաղաքականության օրենքներից է»,-Henran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ եթե պետք լինի, Կարեն Կարապետյանը մենեջերի կերպարից կարող է դառնալ քաղաքական կերպար: «Կարծում եմ՝ գործը դրան կհասնի: Վարչապետը հասկանում է, որ ինչքան էլ քաղաքական հարցերով զբաղվի, ծնունդների, կնունքների պիտի գնա, քաղաքական էլիտայի մաս պետք է կազմի, քանի որ Հայաստանում դա այդ սկզբունքով է է արվում, եթե չի մասնակցում նման միջոցառումների, խաղերի, խաղից դուրս է համարվում: Բայց միաժամանակ եթե նա լինի քաղաքական դեմք, սակայն տնտեսության փրկությունը տապալի, քաղաքական դեմք լինելն իրեն չի փրկի:

Ամեն դեպքում, երբ ասում են, որ վարչապետը քաղաքական դեմք չէ, ինչպե՞ս նա կարող է այդ պաշտոնում լինել նաև 2018 թվականի գարունը ևս, ես ասում եմ՝ բայց չմոռանանք քարոզչության ժամանակ ինքն էր հենց առաջ տանում» /նկատի ունի ԱԺ ընտրությունները-հեղ./:

Քաղտեխնոլոգը հիշեցնում է՝ խորհրդարանական համակարգը ենթադրում է, որ այն քաղաքական ուժը, որը հաղթում է ընտրություններում, ինքն է որոշում, թե ով է լինելու վարչապետն այսօր, թե որ ֆիգուրն է առավել արդյունավետ բոլոր հանգամանքներից ելնելով: «Այս համակարգում են  դրված այս ինտրիգները, որովհետև ժողովրդավարության հետ կապ չունի այդ որոշումը:

Ես կարծում եմ, որ եթե նախագահը հայտարարի, որ այլ պաշտոնի է լինելու, վարչապետ չի լինելու, դա կարող է ավելի մեծ խնդիրներ առաջացնել երկրում, նոր վարչապետացուներ կհայտնվեն, նոր մի շարք հարցեր առաջ կգան: Այս ինտրիգի պահպանումը չարյաց փոքրագույնն է, սա նույնիսկ ներիշխանական համակարգը կայուն պահելու փորձ է»,-եզրափակեց նա:

 

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ