29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հակառակ Լևոն Մկրտչյանի հրամանին՝ Մայր բուհում ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձերը չեն զեղչում /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով:

Բողոքի ակցիայի ընթացքում ապրիլյան պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող  Մանվել Մանուկյանը  նշեց  ՝  ապրիլյան   քառօրյա պատերազմի մասնակից  բազմաթիվ տղաների ուսման վարձերի զեղչերը չեն արվում։

«Պատճառաբանություններն անհեթեթ են, քանի որ եթե զեղչն արվում է քառօրյա պատերազմի մասնակիցների համար, ոչ մի պատճառ չպետք է լինի:  Պնդում են, որ զեղչ չի արվում, քանի որ ՄՈԳ-երը ցածր են։

Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ ինչպես այս, այնպես էլ տարկետման վերացման խնդրի լուծմանը, թող միանան: Պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած տղաներն արժանի են այդ զեղչին, ի վերջո, դրանով նաև պետությունը վերաբերմունք է ցույց տալիս նրանց նկատմամբ: Ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում, որպեսզի այդ զեղչերն իրականում կատարվեն»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝   Ապրիլյան քառօրյա պատերազմինմասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ նրանց համար կիրառվելու է առավելագույն զեղչի չափը։ Նախարար Մկրտչյանը հստակ նշել էր՝  զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները՝ անկախ առաջադիմությունից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ