28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոսկվան նյարդայնանում է

4875_b

«Ռուսաստանի ճնշումները եղել են, կան ու կլինեն, նույնիսկ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից ու ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանն իր ճնշումը միշտ էլ կօգտագործի, որ շատ կետեր չզարգանան, իրականություն չդառնան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով մտահոգություններից, որ Ռուսաստանը հնարավոր է թույլ չտա ստորագրել նոյեմբերին նախատեսվող համաձայնագիրը Եվրամիության հետ: 

Իգիթյանը հիշեցրեց, որ հայտարարություններ են եղել և՛ իշխանության կողմից, և՛ Եվրամիության համապատասխան պաշտոնյաների, որ համաձայնագրում չկա որևէ կետ, որը կխանգարի ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը: «Հիմնականում տնտեսական բաղադրիչը հանվել է, սակայն Ռուսաստանին ցանկացած բլոկ առնվազն ներվայնացնում է, թեկուզ այն, որ Հայաստանում ժողովրդավարությունը կարող է զարգանալ, արդեն ցանկալի չէ Ռուսաստանի համար»,-նկատեց նա:

Ի դեպ, Հովհաննես Իգիթյանը մտահոգություն հայտնեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ակտիվ դերակատարություն չի ունենում Եվրամիության հետ հարաբերությունները հարթելու, կարգավորելու գործընթացում: Դիտարկմանը, թե վարչապետն օրինակ ասում է, որ օրակարգ չկա, որպեսզի պաշտոնական այցեր կատարի արևմտյան երկրներ, նա արձագանքեց. 

«Օրակարգ կա, քանի որ Եվրամիությունը մեզ համար թիվ մեկ գործընկերն է, մեր կառավարության ուղղվածությունը պիտի լինի դա: Իհարկե, նախագահը, ԱԳ նախարարն են իրենց վրա վերցնում այդ կապերը, բայց ինձ թվում է, որ Կարեն Կարապետյանի վրա խնդիր էր դրված ի սկզբանե, ու հենց դրա համար էլ նա նշանակվեց վարչապետ, որ զարգացնի ՀՀ-ԵՏՄ հարաբերությունները, հենց այդ պատճառով էլ ՌԴ գործարար աշխարհի հետ է կապված նրա փորձերը ներդրումներ գրավելու»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ