25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Սևադայի Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երևան: Նա Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցի առողջական վիճակի մասին տեղեկատվություն ճշտել չհաջողվեց:  Նա Արցախի զինվորական հոսպիտալում է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն` Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ