19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առողջապահության ոլորտի ծախսերը կրճատվել են. պատգամավորները տրամաբանությունը չեն հասկանում

Խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի՝ հանձնաժողովներում քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչ տրամաբանությամբ են կառավարությունում բյուջետային հատկացումները որոշել, որ առողջապահության ծախսերը կրճատել են 5,8 միլիարդով: «Արդյոք Կառավարությանը չի՞ մտահոգում ժողովրդի առողջական վիճակը»,-հարցրեց պատգամավորը։ «Ինչպես բազմաթիվ հարցեր, այնպես էլ ժողովրդի առողջական վիճակը Կառավարությանը մտահոգում է»,-արձագանքեց Ջանջուղազյանը։

Ինչ վերաբերում է ոլորտային հատկացումներին, փոխնախարարը շեշտեց․ «Այն տրամաբանությունը, ինչը բյուջեի նախագծում առկա է 2018-ի համար, ամբողջությամբ բխում է միջնաժամկետ ծախսերի ծրագրից, իսկ տրամաբանությունը հետևյալն է՝ 2017-ին ունեցել ենք ինչ-որ մի վիճակ, որը պայմանավորված է եղել մեր ստանձնած պարտավորություններով, որովհետև օրենսդրությունն արդեն իսկ սահմանել է, թե ինչպիսի պարտավորություններ ունի Կառավարությունը հանրության հանդեպ, և այդ տրամաբանությունն արտացոլված է եղել 2017 թվականի բյուջեի մասին օրենքում»։ Փոխնախարարը հավելեց, որ 2017 թվականի բյուջեի նախագծում միջոլորտային գերակայություններն են սահմանված եղել, և հստակ սահմանվել է օրինակ պաշտպանության բնագավառին որքան է հատկացվելու, առողջապահությանը՝ որքան, ինչն էլ բազային սցենար է սահմանվել։

«Բայց կան պարտավորություններ, որոնք պարբերաբար աճում են, դրանցից մեկ օրինակ բերեմ՝ պետական պարտքի սպասարկման օրինակն է, հաճախ է բարձրացվում այդ հարցը․ այն պարտքը, որը ներգրավվել է, օգտագործվել է բոլոր ոլորտների կողմից, այդ թվում՝ առողջապահության, այս ծախսատեսակի ավելացումը տրամաբանական է, որ պիտի նվազեցներ ոլորտների համար նախատեսված չափաքանակները։ Սա մոտավորապես այն տրամաբանությունն է, որի հիման վրա որոշվել են յուրաքանչյուր ոլորտի համար նախատեսվող չափաքանակները»,-ասաց Ջանջուղազյանը։ Մարինա Մարգարյանն արձագանքեց՝ չի կարծում, որ կրճատելով պետպատվերային փաթեթը, դրանով կբարելավվի քաղաքացիների առողջական վիճակը։ Հարցի մասին խոսեց նաև Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ նկատելով, որ առողջապահության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ այդ համակարգից հինգ միլիարդ ծախս կրճատելն, իր կարծիքով, հիմնավորված չէ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ