25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ավելի շատ վատափոխում է, քան բարեփոխում». աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախաշեմին

Շիրակի մարզը իր  գործազուրկների մեծ բանակով Հայաստանում առաջատարն է: Ցուցանիշները չեն փոխվել գոնե վերջին 10-ամյակում: Իսկ հետևանքը աղքատության նորից բարձր ցուցանիշն է, նաև այն որ  ով էլ աշխատում է, խախտվում են աշխատանքային իրավունքների դրույթների մի ամբողջ փունջ:

<<Գործատուի նախաձեռնությամբ  ազատումները  մեծ մասամբ խախտումներով են կատարվում՝ վերջնահաշիվները չեն տալիս, արձակման նպաստները չեն տալիս, արձակուրդները չեն չկան, էլ չասեմ, որ 40-50 տոկսը ստվերային են աշխատում, իսկ ով գրանցում է աշխատողին, հարկերը վերցնում է աշխատողից>>, -ասում է փաստաբան  Սուսաննա Մխիթարյանն ու հավելում, որ  աշխատողները իրենք չեն էլ վիճարկում: Անցնող երկու տարիների ընթացքում ունեցել է ընդամենը 2 աշխատողներ, ովքեր բողոքարկել են ու դատական վարույթ է հասել գործը:

<< Lինում է դեպքեր, ասում են փաստաթուղթ տվեցին, ստորագրեցի, չնայեցի: Յուրաքանչյուր աշխատող պետք է պայմանագիր կազմի  ու  քննարկի ամեն մի կետը՝ աշխատաժամանակի հետ կապված, ընդմիջման, ֆիզարձակուրդ գնալու, աշխատատեղերի պայմանների, վճարման կարգի: Օրինակ՝  գործատուն պարտավոր է աշխատողի համար համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծի, լուսավորության, ջեռուցման: բայց շատ եմ հանդիպել պայմանագրեր, որ էդ կետը չկա: Օրինակ վաճառողուհի են ընդունում աշխատանքի, բայց ասենք ձմեռը չի տաքացվում խանութը: Ու այդ աղջիկը առավոտվա 9-ից իրիկունը 6-7ը աշխատում է: Այդ կետը չկա պայմանագրերում, ու չի էլ կարող պահանջել: Իրազեկության պակասն է: Իրավական կուլտուրայի խնդիր է>>, -հավելեց փաստաբան Աննա Դավթյանը:

Բայց աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթներին <<տեր>> կանգնելու համար մասնագետները կարծում են, որ պետք է լինի տնտեսական պայմաններ: Հայաստանում, մասնավորապես Շիրակի մարզում, աշխատանք գտնելը շատ դժվար է ու  աշխատատեղը չկորցնելու համար ցանկացած պայմանի համաձայն են, օրենքով սահմանված նվազագույնից պակաս աշխատավարձով կամ  8 ժամի փոխարեն 10 ժամ են աշխատում:

<<Լրիվ աշխատանքային օրենսգրքի խախտում է, բայց չեն էլ դիմում: Որովհերտև եթե այսօր դիմեցին,  վաղը կազատվեն, անհամապատասխանության հիմքով: Մեր տնտեսական համակարգը  հնարավորություն է ստեղծում, որ լիուլի խախտվի աշխատանքային օրենսգիրքի դրույթները և քաղաքացիները չդիմեն>>, ասաց Սուսաննա Միքայելյանը:

<<Ոչ  թե փաստաբանական  ծախսերն են  պատճառը, այլ հավատի կորուստը, որ իրենք կունենան  իրենց իրավունքների վերականգնում: Գիտեն, որ դժվար կլինի պայքարել ու հասնել արդյունքի, գործի ելքի նկատմամբ անվստահություն կա>>, -Աննա Դավթյանն էլ իր  ունեցած գործերի փորձից ելնելով է վստահեցնում, որ  միայն օրենքի կոպիտ խախտումներով դեպքերն են վերականգնում, բայց հիմա գործատուները  դարձել են ավելի խորամանկ ու  գիտեն ինչ հերթականությամբ ազատել, որ բողոքարկելու հիմքերը հասցվեն նվազագույնի:

Առաջիկայում նախատեսվում է աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներ կատարել: Բայց ինչպես  փաստաբանները նշեցին,  դրանք ոչ հօգուտ  աշխատողի են, ավելի է նեղացվում աշխատողի իրավունքները, ինչքան էլ փոփոխում են, թերի է մնում օրենսգիրքը:  

 <<Նախկինում էլ կար, հիմա էլ   ավելի խորացել այդ դրույթը՝ անհամապասխանության հիմքով ազատումը,  ցանկացած պահի կարող է ազատել աշխատանքից: Համապատսախանության խնդիրը որոշում է հենց գործատուն, ինքը որոշում է, որ համապատասխան չէ ու վերջ:  Թեկուզ շատ պարտաճանաչ ազնիվ աշխատող է:  Նոր  փոփոխությամբ հօգուտ աշխատողի ոչինչ չկա: Ես ընդհանրապես օրենքի մեջ լավ չեմ գտնում, մեկ մեկ որ ասում են բարեփոխում,  ես  զարմանում եմ, որ անունը դնում են բարեփոխում,  ես մեծ մասամբ  ավելի շատ վատափոխում եմ տեսնում, քան  բարեփոխում>>, եզրափակեց խոսքը Սուսաննա Միքայելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ