29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու՞ չեն նկատում «փիղը սենյակում»

arm150773803689

Վերջին ամսվա ընթացքում բուռն քննարկման թեմա է դարձել Եվրոպական Միության (ԵՄ) հետ համաձայնագրի ստորագրումը։ Բազմաթիվ հարցազրույցներ, մամլո ասուլիսներ և փորձագիտական կլոր սեղաններ են կազմակերպվել որտեղ բազմաբնույթ քաղաքագետներ, վերլուծաբաններ, իշխանական և ընդիմադիր քաղաքական գործիչներ, ռուսամետներ և եվրոպամետներ բարձրաձայնել են իրենց մտահոգությունները և հայտնել են իրենց կարծիքը, թե որ կողմը և ինչ պատճառով չի ստորագրի պայմանագիրը նոյեմբերի 24-ին։

            Մեկն ասում է, որ Պուտինը վերջին պահին Սերժի ձեռքը կբռնի, մյուսը կասկածում է Սաֆարովյան Հունգարիայի բարի կամեցողության վրա պայմանագիրը վավերացնելու գործում (ստորագրված պայմանագիրը ուժի մեջ է մտնում եթե բոլոր 28 ԵՄ անդամ երկրները ստորագրեն), մեկ ուրիշը գտնում է, որ Բուլղարիան և մի շարք այլ երկրներ թարգմանիչների պակաս ունեն և չեն հասցնի մինչև 24-ը թարգմանել պայմանգիրը։ Վերջերս էլ, ռուսական մամուլը տեսնելով, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ բարձրաձայնեց «մտահոգություն» ատոմակայանի ճակատագրի մասին պայմանագրում տեղ գտած դրույթների համաձայն։

            Այս բոլոր պատճառաբանությունները պայմանագրի ստորգրվել-չստորագրվելու վերաբերյալ «կեղծ օրակարգ»-եր են իշխանությունների կողմից առաջ քաշված որպեսզի քողարկվի բուն խնդիրը, որը ԵՄ անվստահությունն է իշխանությունների նկատմամբ՝ պայմանագրի դրույթները կյանքի կոչելու վերաբերյալ։ Արդարացիորեն արտահայտվում են նաև բոլոր Հայաստանյան փորձագետները այս անվստահության մասին, հաշվի առնելով ԵՄ հետ նախկին պայմանագրի 18 տարվա բացասական փորձը, որտեղ իշխանությունները ցինիկ կեցվածքով՝ իմիտացիոն գործողություններով փորձում էին ներկայացնել որպես էական բարեփոխում մսխելով ԵՄ դրամաշնորհները իշխանական կոռուպցիոն շրջանակներում։ Իհարկե ոչ ԵՄ-ն, և առավել ևս ոչ էլ Հայաստանի հասարակությունը ոստիկանների զգեստափոխումը և «հրեշտակացումը» չհամարեց բարեփոխում մանավանդ հաշվի առնելով, որ ահագնացող արտագաղթի և բնակչության նվազման ֆոնին ոստիկանների շարքերը բազմապատկվեցին։

            Անվստահության դրսևորումը իշխանությունների նկատմամբ դեսպան Սվիտալսկին արտահայտեց «վատ աշակերտ»-ին բնորոշ «տնային աշխատանք»-ը չկատարելու ուշագրով և տողատակերով լի հայտարարությամբ։ Շատերը այս «տնային աշխատանքը»-ը դիտարկում են միայն ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունմամբ և դրա դիմաց ԵՄ կողմից վիզաների ազատականացումը՝ որպես պարգև, բայց դեսպան Սվիտալսկին շատ ավելի կարևոր «նախապայման» ի նկատի ուներ «տնային աշխատանք» ասելով։ Այդ «նախապայման»-ը այնպիսին է, որ չի կարող պաշտոնապես մաս կազմել պայմանագրում և չի կարող բարձրաձայնվել բանակացությունների կամ փորձագիտական հանդիպումների ընթացքում, այդ իսկ պատճառով բոլոր մասնակիցները ձևանում են, որ դա գոյություն չունի կամ իբր թե չեն տեսնում, սակայն կուլիսներում այն համար առաջին խոսակցության թեման է։ Այս ֆենոմենը փոխաբերաբար կոչվում է «փղին սենյակում չտեսնելը»։ Տվյալ դեպքում «փիղը սենյակում» նստած է Սերժ Սարգսյանի և Յոհաննես Հանի միջև՝ թույլ չտալով պայմանագրի ստորագրումը։ Եթե մինչև հիմա չեք կռահել թե որն է այդ «փիղը սենյակում», ապա ասեմ՝ 79 քաղբանտարկյալների անժխտելի փաստն է Սերժ Սարգսյանի պսևդոժողովրդական և կիսաբռնապետական Հայաստանում։

            ԵՄ-ն այն կառույցն է, որը հիմնված է մարդակենտրոն արժեքների վրա, որտեղ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար իրավունքները, արդարադատությունը և այլ մարդկային բարձր արժեքներ հանդիսանում են հիմնասույն, հետևաբար այս ամենը անհամատեղելի են քաղբանտարկյալների գոյության հետ։ Այստեղից կարող ենք հետևություն անել, որ ԵՄ համար շատ խնդրահարույց է նույնիսկ «գործընկեր» կոչելը այն ռեժիմին, որը օրը-ցերեկով և բոլորի աչքի առաջ բռնի ուժով, օրենքի կոպիտ խախտումներո քաղաքական հալածանքի է ենթարկում ռեժիմի համար անցանկալի ընդիմադիրներին։ Անպատիժ մնալու հետևանքով այնքան է լկտիացել այս ռեժիմը, որ նույնիսկ համաձարկվում է պայմանագրի ստորագրման նախօրեին 79 քաղբանտարկյալ պահել բանտերում։

            ԵՄ-ն հայտնվել է անելանելի դրության մեջ։ Բավարար չէ, որ չի կարող բարձաձայնել «փիղը սենյակում» լինելու մասին, «վատ աշակերտ»-ը չի կատարում «տնային աշխատանք»-ը (ազատ արձակել 79 քաղբանտարկյալ մինչև նոյեմբերի 24-ը), հիմա էլ հայտնվել են ոմանք, որ հատուկ «ակնոցներ» են տվել բոլոր տեսողության խնդիր ունեցողներին «փղին սենյակում» տեսնելու համար՝ զրկելով ԵՄ-ն «ընտրովի էթիկա» կիրառելու անբարո ելքից։

            Այդպիսի մի անհաջող «ընտրովի էթիկա»-ի փորձ արեց դեսպան Սվիտալսկին սեպտեմբերի 14-ին մամլո ասուլիսի ժամանակ երբ պատասխանելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին իրեն ուղղված հարցին, նա ասաց, որ «ԵՄ-ն տեղյակ է իրավապաշտպան և այլ հասարակական կազմակերպությունների բարձրացած ահազանգներին քաղբանտարկյալների գոյության մասին և այս խնդրի վերաբերյալ քննարկումներ է ունեցել իշխանության տարբեր գերատեսչությունների հետ, բայց միշտ չէ, որ ԵՄ-ն կիսում է իրավապաշտպան և այլ ՀԿ-ների կարծիքը և հիմնականում հիմնվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (ՄԻԵԴ) որոշումների վրա։ Եվ ինչպես հայտնի է ՄԻԵԴ-ը որոշում չի կայացրել, որ Հայաստանում որևէ քաղբանտարկյալ կա։»

            Դեսպանին և ԵՄ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին արդեն տեղեկացրել են  դեսպանի թույլ տված կոպիտ սխալի մասին։ ՄԻԵԴ-ը իրավասություն չունի որոշելու թե ով է քաղբանտարկյալ քանի որ դա քաղաքական գնահատական է՝ ոչ իրավական։ ՄԻԵԴ-ի 58 տարվա պատմությունն էլ ապացուցում է, որ նման նախադեպ չի եղել։ Այդ պաշտոնյաներին նաև հուշել են որ դերևս 2001 թվականին, երբ Հայաստանը անդամակցության հայտ էր ներկայացրել Եվրոպայի Խորհրդին (ԵԽ) քաղբանտարկյալների առկայության պայմաններում, ԵԽ-ն ստիպված եղավ քաղբանտարկյալ բնորոշման համար չափորոշիչներ ձևակերպել և «նախապայման» դրեց Հայաստանի առաջ՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին նախքան ԵԽ անդամ դառնալը։ (Հայաստանը դա շուտափույտ ի կատար ածեց և 2001-ին ԵԽ անդամ դարձավ) Դրանից հետո Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) 2012 թվականին քաղբանտարկյալ բնորոշման չափորոշիչները վերանայեց և ամբողջովին վերահաստատեց ԵԽ-ի կողմից 2001 թվականիկն ընդունված չափորոշիչները որպես Բանաձև 1900 – «Քաղբանտարկյալ սահմանումը»։ ԵԽԽՎ-ն այդ բանաձևում «հրավիրեց և խրախուսեց ԵԽ բոլոր անդամ պետությունների իրավասու մարմիններին վերանայել ցանկացած ենթադրյալ քաղբանտարկյալի գործը վերոնշյալ չափորոշիչների կիրառմամբ և ազատ արձակել նմանատիպ բանտարկյալներին կամ պատշաճ կերպով վերաքննել իրենց գործերը»։

            Այնպես որ ԵՄ-ը 2001թվականից ունի ԵԽ-ի կողմից մշակված ողջ գործիքակազմը և 2012 թվականից ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Բանաձև 1900 – «Քաղբանտարկյալ սահմանում»-ը իր տրամադրության տակ։ Հիմա ԵՄ-ին նաև տրամադրվել են հատուկ «ակնոցներ» որպեսզի առանց դժվարությամբ տեսանելի դառնա «փիղը սենյակում» և հանգիստ կարողանա տրամադրել քաղաքական գնահատական Հայաստանում քաղբանտարկյալների մասին՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ