19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ հնաբանակ ՀՀԿ-ականները Շիրակի մարզային կառույցի ղեկավարի հետ չեն խոսում

 

Ընդամենը երկու օրից՝   նոյեմբերի 5-ին,  ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 10 մարզում.  հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ:
 
Վերոնշյալ   համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝   քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում  նշեց՝  զարմանալի է ու ուրախալի, որ այս անգամ ընտրությունների նախաշեմին կրակոցներ չհնչեցին, դանակահարություն  չեղավ, արյուն չթափվեց։
«Ես պետք է նշեմ, որ այս ընտրություններում մենք մինչ այս պահը արտառոց դեպքեր չունենք: Կարծում եմ՝  ընդդիմությունը պասիվ է ներկայացված, դրա հետ է կապված այդ խաղաղ վիճակը: Կարծում եմ՝ պայմանավորվածություններ  կան գյուղապետերի միջև: Նրանք գիտեն՝ ում են պաշտպանելու, ու դրա դիմաց ինչ են ստանալու: Որպես շիրակցի՝ ինձ համար հետաքրքիր է՝ իրավիճակն այստեղ ինչպես կլինի: Ախուրյան, Մարմաշեն համայնքներում,  հատկապես,  իրավիճակը   բավական հետաքրքիր է»:
 

Քաղաքագետը շեշտեց՝ մադիկ կան, ովքեր  աշխատանք չեն արել, բայց ուզում են  տպավորություն  ստեղծել, թե  ջանասիրաբար աշխատել են։

«ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը միշտ պարտություններ է կրել, լավ չի աշխատել, բայց ջանում է հակառակ իմիտացիան ստեղծել, այն դեպքում, երբ նախկին գյուղապետերը այդ աշխատաքները շատ լավ իրականացնում էին: Ես զարմանում եմ՝ այդ անձին ՀՀԿ-ն մինչ օրս ինչպե՞ս է թողել  այդ պաշտոնում։ Այդ անձը երբեք էլ լավ չի աշխատել, միշտ խայտառակ պարտություններ է կրել, մանավանդ, եթե հաշվի առնենք Լոռվա, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Երևանի արդյունքները…. այդ մարզերում և մայրաքաղաքում տեսե՛ք՝ ՀՀԿ-ն ինչ ձայներ է հավաքում, իսկ Շիրակի մարզում ՀՀԿ-ի ստացած ձայները միշտ խայտառակություն են եղել՝  ասենք՝ 40 տոկոս. դա պայմանավորված է իրենց մարզային կառույցի ղեկավարի ապաշնորհ ղեկավարի հետ: Այդ անձի՝ Սահակ Մինասյանի հետ հին ՀՀԿ-ականները հարաբերություններ չունեն, նրա հետ բացարձակ չեն էլ խոսում», –  նշեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ