25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀՊՏ-ներում պահպանության ուժեղացման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կազմել են բնապահպանական խախտումների մասին 6 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության, 2  ապօրինի արածեցման և 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ: Առգրավվել է 8 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 87 հատ սիգ տեսակի ձուկ և 12 կգ խեցգետին: 55 հատ ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 32-ը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 13 անտառխախտման դեպք և արձանագրվել 263 ապօրինի հատված ծառ: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ և փոխանցվել ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

2017թ. հոկտեմբերի 29-ին Սյունիքի մարզի Ծավ համայնքի տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցի հետ համատեղ շրջայցի ժամանակ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ի հարակից անտառամերձ տարածքներում հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպքեր: Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կատարվել են հատված ծառերի կոճղերի զննություն, չափագրում և կոճղերի համարակալումներ: Արձանագրվել է հատված թվով 36 ծառ և 3 ճյուղ:

Բնությանը հասցված վնասի չափը հաշվարկվում է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ