20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այլևս ոչ ոք իրավունք չունի ոչինչ ասել համասեռականներին. սա հեղաշրջման պլան է

Քրեական օրենսգրքի նախատեսված փոփոխություններով՝ ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները՝ միասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ-շքերթները խոչընդոտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր  «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը։ Նա նշեց, որ 197-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատիժ սահմանել խտրականության կիրառման համար։ Թվարկված է ինչ հիմքով խտրականության համար կարող է կիրառվել քրեական պատասխանատվություն, և դրանց թվում նշված է նաև սեռական կողմնորոշումը։

«Միջազգային նորմերի տեսանկյունից խտրականության դրսևորում են համարվում միասեռ ամուսնությունները, միասեռականների կողմից երեխա որդեգրելու իրավունքն է, ազատ հավաքներ անելու՝ գեյ-շքերթների ասվածը, իրենց ապրելակերպը անարգել քարոզելու իրավունքն է։ Եթե այս օրենքն ընդունվի, ապա Հայաստանում այս բոլոր նշված իրավունքների խախտման դեպքում մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- նշեց Հայկ Այվազյանը։ Ըստ նրա՝ այս օրենսգրքի ընդունման դեպքում հայ հասարակությունը օրենքով կենթարկվի ճնշումների փոքրամասնության կողմից։

Հայկ Այվազյանը շեշտեց, որ մինչ այս էլ ԼԳԲՏ համայնքը բավականին շատ էր հանրային միջոցառումներ կազմակերպում, բայց օրենքով պաշտպանված լինելու դեպքում դրանք անհամեմատ ավելի կշատանան։ «Սա ևս մեկ պարտադրանք է ԵՄ-ի կողմից։ Սա լավագույն նվերն է մեր թշնամիներին, եթե նման իրավական ականներ ներդրվեն մեր պետությունում»,- ընդգծեց նա։ «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանն էլ հայտնեց, որ այս նախագիծը կոռուպցիայի բուծարան է։ Ըստ նրա՝ Քրեական օրենսգրքում խտրականության մասին դրույթները լղոզված են և շատ անորոշ։ «Դատավորը սրանով կարող է ցանկացած մարդու դատել հանուն հասարակության մեջ շատ փոքր բջիջի։ Մերը այլախոհության դեմ պայքար է։ Այլևս ոչ ոք իրավունք չունի ոչինչ ասել համասեռականներին, իշխանությունն անցնում է իրենց։ Սա հեղաշրջման պլան է»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ