18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետի տեսիլքը՝ կազինո. Հրապարակ

Հոկտեմբերի սկզբին իր պաշտոնա­վարման մեկ տարվա ամփոփմա­նը նվիրված ասուլիսում Սյունիքի մաևզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, թե Մեդրիում առաջիկայում խաղատուն Է կառուցվելու: Նա զարմանք Էր հայտնել, թե ինչու մինչեւ հիմա որեւէ մեկի մտքով նման բան չի անցել: «Մեղիիում կազինոյի կառուցումը պարսկական շուկայի համար է: Եթե այնտեղ կա մարդ, որ ուզում է գա, իր փողը դնի ու գնա, ինչու դա չանենք: Այնպես ստացվեց, որ արտերկրից մի քանի ներդրողների շահագրգռեցի, ովքեր հոկտեմբերի 15-ից հետո գալու են՝ տեղում ծանոթանալու տարածքին, նախագծին: Ես չեմ հասկա­նում” ինչու մինչեւ այժմ այնտեղ կազինո չի կառուցվել: Առաջարկել ենք 22 հար­կանի շինություն, որը Մեղրիից դուրս է, 102 հյուրանոցային սենյակներով, նաեւ՝ ռեստորաննեիով: Մենք առաջարկել ենք նախագիծ, եթե արժանանա ներդրողների հավանությանը՝ շատ լավ, եթե ոչ՝ մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած նախագիծ»,- ասել էի մարզպետը:

Մենք կառուցվելիք խաղատան մա­սին Սյունիքի մարզպետարան հարցում էինք ուղաիկել՝ պարզելու, թե արդյոք համապատասխան Ներդրողները ծանո­թացել են նախագծին, ինչ առաջարկներ են արվել, երբ է նախատեսվում սկսել կառուցումը, որքան է կազմելու նախագծի բյուջեն: Թերթի հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկա­վար Ռ. Սարգսյանը հայտնել է. «Բանակ­ցությունները գտնվում են ավարտական փուլում, եւ առաջիկայում սպասվում է ներդրողների այցը մարզ»: Թե մասնավո­րապես որ երկրի ներդիողներին է հրապուրել հայաստանյան խաղատնային բիզնեսը՝ չի նշվել:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզը տն­տեսապես աշխուժացնելու հարցը նոր չէ, որ կառավարության օրակարգում է: Այս տարվա օգոստոսիՅ-ին կառավարությունը հաստատել է «Մեղրի ազատ տն­տեսական գոտի» (ԱՏԳ) ՓԲԸ ստեղծելու ծիագիրը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ