23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ զենքով է որս արել հոգեւոր հովիվը. Առավոտ

Օրաթերթը ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր եղիազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք բնահպապանների ուշադ­րության կենտրոնում հայտնված Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկե­ղեցու եւ Նոր Եդեսիա համայնքի հոգեւոր հովիվ տեր Ղետնդ քահա­նա Գափոյանի կրած զենքը, որ երեւում Է լուսանկարում, որսորդա­կա՞ն է, եւ արդյո՞ք ամեն ոք իրավունք ունի նման զենք կրելու:

«Նկարը որակյալ չէ, որբան էլ փորձեցի մեծացնել՝ հստակ դժվար է ասել, թե ինչ զենք է, պատկերը փչանում է: Նաեւ՝ զենքի պահած դիրքը հնարավորություն չի տալիս ավելի ճշգրիտ դիտարկում անել: Որոշակի նմանություն երեւում է Կալաշնիկովի ավտոմատի հետ, բայց վստահ չեմ: Եթե ԱԿՍ է՝ ուրեմն միանշանակ որսորդական զենք չէ, մարտական է, իսկ մարտական զենքը նախատեսված չէ որսի համար, եւ բնականաբար մարտական զենք ամեն անձ կրելու իրավունք չունի: Մարտական զենքով նաեւ անարդյունավետ է փոքր կենդանիների ու թռչունների որսը, քանի որ փչացնում է այն»,֊պա­տասխանեց ռազմական փորձագետը:

Քիչ անց էլ հավելեց. «Մի քիչ էլ ուշադիր նայելով՝ ավելի ԱԿՍ-ի [Самозарядный карабин Симонова] է նման, որը նախկինում մարտական էր, հիմա որսորդական Է: Փամ­փուշտը՝ 7.62՝ ինչրդես ԱԿՍ-ինն Է»:

Հիշեցնենք, որ տեր Ղեւոնդն ասել էր, որ ինքը ման­կուց մեծացել է որսորդության մեջ, տեղյակ է, թե ինչ կարելի է որ­սալ, ինչ՝ ոչ, իսկ «Կարմիր գրքում» գրանցված սպանված թոչնի հետ կապ չունի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ