19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հասարակությանը պատրաստում են.168 Ժամ

«Ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծ­վում, որ կա Սարգպան-Ալիև ինչ-որ համաձայնու­թյուն, որը կողմերը դեռ փորձում են թաքցնել իրենց հասարակություններից հասկանալով, թե ինչպես կընկալվեն զիջումների մասին հայտարարություն­ները: Հենց այս պատճառով Նովրուզ Մամեդովը ՀՀ նախագահին հանդիմանեց որոշ մանրամասներ հրապարակելու պատճառով:

Մանրամասների հրա­պարակումը ձեռնտու չէ հայկական կողմին ևս, քա­նի որ ապրի լյան ռազմական գործողություններից հետո, հատկապես հայկական հասարակությունում, զիջումների հարցին լուրջ անհանգստությամբ են մոտենում: Ուստի նախագահներին ժամանակ է անհրաժեշտ զիջումներն իրագործելու համար»,- այս մասին է ասել Լոնդոնի Քինգզքոլեջի դասախոս, բրիտանա­ցի քաղաքագետ Թրեյսի Ջերմանը անդրադառնա­լով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումնե­րին, թե ԼՂ հակամարտության կարգավորումը ցա­վոտ է լինելու:

Ջերմանն այն կարծիքին է, որ երկու նախագահներին էլ առաջիկայում ձեռնտու կլինի առաջընթացը Դարաբաղյան բանակցություննե­րում: Ուստի, ըստ նրա, պատահական չէ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս հնչեցրած մեկնա­բանությունը, քանի որ երկու կողմն էլ արդեն պատ­կերացնում են փոխզիջումների շրջանակը փորձե­լով պատրաստել հասարակություններին այղ զի­ջումներին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ