25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ է սատանան մեզնից հեռանում

Մենք կարդում են Մաթևոսի Ավետարանում անապատում մեր Տիրոջ փորձության մասին և հանդիպում ենք այսպիսի տողի. <<Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան>>։

Մատթ.4:11

Սատանան թողեց Նրան, որովհետև ստացավ սուրբգրային հակիրճ պատասխաններ իր փորձությունների դիմաց: Մեզ մնում է հետևություն անել: Իսկ մենք ինչպես հեռացնենք փորձիչին, եթե ոչ նույն ճանապարհով: Բոլորս էլ պարտվում ենք փորձությունների ժամանակ, Ավետարանը չիմանալու պատճառով: Մենք կամ տեղյակ ենք Աստծու զորությանը, անտեղյակ ենք Աստվածաշնչին, կամ էլ մի քանի բան լսել ենք Աստվածաշնչից ու տեղյակ չենք Աստծո զորությանը: Պետք է իմանալ և Աստծո զորության մասին և Սուրբ Գիրքը, և պատգամների կիրառումը մեր կյանքում պետք է լինի ապրելակերպ:

Սատանային իր փորձություններով մեզնից հեռացնելու լավագույն տարբերակ է Աստծու շնչով գրված խոսքերով ապրել ու պատասխանել:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ