20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետք չէ նմանեցնել արցախյան ու Կատալոնիայի անկախության հարցերը

«Ես ավելի քան համոզված եմ, որ արցախյան հիմնախնդիրը Կատալանիայի և նմանատիպ այլ հարցերի հետ առնչություն չունի: Արցախի հարցը, եթե նմանություն ունի, ուրեմն խորհրդային նախկին հանրապետությունների հետ: Այն անջատվել է խորհրդային միությունից բոլոր միջազգային օրենքների հիման վրա՝ չհակասելով գործող խորհրդային միության Սահմանադրությանը»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ զուգահեռներ անցկացնել պետք չէ, դա անշնորհակալ գործ է: «Եթե աշխարհը ճանաչել է Հայաստանը, Մերձբալթյան հանրապետությունները, խորհրդային պետությունները որպես սուբյեկտ, ապա ուշ, թե շուտ նա պետք է ճանաչի նաև Արցախի հանրապետության անկախությունը»,-հավելեց նա:

Ըստ նրա՝ գոնե ԵՄ անդամ նախկին խորհրդարային մերթբալթյան երկրները կընդունեն իրենց այն ժամանակվա առաջնորդների գաղափարներն ու կճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջականացումը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ