25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավ կլիներ, որ այլ կուսակցություններից էլ առաջադրումներ լինեին. Շարմազանով

ՀՀԿ-ն դրական է գնահատում նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում իրենց կուսակիցների շանսերը, վարած քարոզարշավը. այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս նկատեց, որ կուսակցությունը շատ է կարևորում ՏԻՄ-երի ու ավագանու ինստիտուտը: «Կարևոր է այն հանգամանքը, որ մի քանի խոշորոացված համայնքներում են տեղի ունենալու ընտրություններ: Դրանք մրցակցային են լինելու, բայց բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից այլ կուսակցություններից հայտ չկա: Լավ կլիներ, որ այլ կուսակցություններից էլ առաջադրումներ լինեին, մրցակցությունը լիներ շատ ավելի բազմակուսակցական: Բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք պատրաստ ենք ազնիվ մրցապայքարի»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը նաև հիշեցրեց, որ 2018-ի բյուջեն է քննարկվում խորհրդարանում, այն որակեց որպես իրատեսական ու կայունացման: «Նպատակ ունի երկարաժամկետ առաջընթացի ու երկարաժամկետ աճ ապահովել, ոչ միայն 2018 թվականի»,-ասաց նա՝ հավելելով, որ խորհրդարանում քննարկումները դրական են գնահատում: «Եթե խոսենք ցանկություններից, բնականաբար, դրանք ավելի մեծ են, բայց դա ռեալիստական բյուջե է: Նաև բնական է, որ ընդդիմությունը քննադատում է, ընդդիմությունը քննադատելու համար է, իսկ իշխանությունը աշխատում է ու պատասխանում քննադատություններին, բայց վատ չէր լինի, եթե մի օր ՀՀ քաղաքական ներապնակում հայտնվեր քաղաքական ուժ, որը նաև այլընտրանքային բյուջեի նախագիծ ու ծրագրեր ներկայացներ, որն ընդունված է աշխարհի զարգացած երկրներում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ