29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը /ֆոտո/

Lusankar 5

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրամասն ապահովված չի եղել անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով, չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջներն ու մակնշման կանոնները` պատրաստի արտադրանքի վրա չի նշվել արտադրման ժամկետը:

Ա/Ձ Արամ Ամիրաղյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ:

Իսկ անհատ ձեռնարկատերեր Արմենուհի Խաչատրյանն (Արմավիր) ու Նորայր Մելիքսեթյանն (Վանաձոր), արդեն վերացրել են հանրային սննդի իրենց օբյեկտներում հայտնաբերված խախտումները:

Թերացումներն ու խախտումները շտկվել են նաև Արդավազդ Սարգսյանին պատկանող հրուշակեղենի արտադրությունում (Էջմիածին):

Տնտեսվարողների արտադրական գործունեությունը կասեցվել էր հիգիենային ներկայացվող պահանջների և սննդամթերքի անվտանգության ապահովման նորմերի խախտման պատճառով:

Կասեցումները վերացվել են, հանրային սննդի օբյեկտների գործունեությունը և հրուշակեղենի արտադրության վերսկսումը թույլարվել է:

Lusankar 1 Lusankar 2 Lusankar 3 Lusankar 4 Lusankar 11

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ