19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կրթություն ստանալն ազգային առանձնահատկություններին չի հակասում. եզդիական համայնքի պատգամավոր

«12 -ամյա պարտադիր կրթությանը մեկ նպատակ է հետապնդում՝ ունենալ կրթված, գիտության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող մատաղ սերունդ: Ինչ վերաբերում է այն մտահոգությունը, որը եզդիական համայնքում առկա է, որ մեզ մոտ ամուսնությունն ավելի վաղ տարիքի է, ինչով պայմանավորված դպրոց չեն հաճախում, ասեմ, որ Հանրակրթության մասին օրենքն ասում է, որ օրենքում բացառություններ կան: ԿԳ նախարությունն այս պահին մշակում է կարգ, որը ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլև, օրինակ, որոշակի կրոնական խմբային անձանց կարող է վերաբերվել, որոնց համար 12- ամյա կրթությունը ընդունելի չլինի»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը՝ անդրադառնալով եզդիական համայնքի դժգոհություններին՝ կապված 12-ամյա պարտադիր կրթության հետ:

Ըստ պատգամավորի՝ կրթություն ստանալն ազգային առանձնահատկություններին չի հակասում: Պատգամավորի խոսքով՝ եզիդիական համայնքում կա 2-րդ տեսակետ, դիմել են իրեն, ասել, որ Արագածոտնի ու Արմավիրի մարզում աշակերտներ կան, որոնք դպրոց չեն հաճախում ու օրենքի պահանջը չեն կատարում: «Համայնքում 2 միմյանց հակասող կարծիք կա: Բայց իմ անձնական կարծիքն այն է, որ համայնքի շահերին դեմ գնալու որևէ միտում չկա, այն անձիք, ովքեր մտահագություն ունեն, ասեմ՝ կարգը մշակման փուլում է, խնդիրը կլուծվի»,- ընդգծեց Ռուստամ Մախմուդյանը:

Հարցին՝ մտավախություն չկա, որ 12- ամյա կրության սկզբունքը պաշտպանելով, եզդիական համայնքի կողմից քննադատության կարժանանա, պատգամավորը պատասխանեց. «Ես խորհրդարան գալու ժամանակահատվածում արդեն իսկ կոփված եմ եկել քննադատությունների ենթարկվելու: Այն քննադատությունները, որոնց կարող եմ ենթարկվել համայնքի կողմի,ց չի խոսի իմ կամ իրենց ճիշտ լինելու մասին, բոլորի կարծիքն ապրելու իրավունք ունի: Ես իմ օրինակով ասեմ, որ մենք ընտանիքում 3 եղբայր ու 1 քույր ենք, բոլորս էլ ունենք ոչ միայն բարձրագույն կրթություն, այլև գիտական աստիճան, որը մեզ չի խանգարել ընտանիք կազմել՝պահպանելով ազգային ավանդույթները»: Պատգամավորը գտնում է, որ 21-րդ դարում, երբ խավարից բոլորը դուրս են գալիս ու գնում կրթություն, ճիշտ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ