24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՌԴ-ում Հայաստանի քաղաքացին կրակել է մի տղամարդու վրա

Ռուսաստանի Նաբերեժնիե Ժելնի քաղաքի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղացի մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց, գրում է kznlive.ru-ն։

Պարզվել է, որ տղամարդու վրա կրակել է այնտեղ հանգստացող Հայաստանի քաղաքացին։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան: Հայտնի է դարձել, որ 2 ընկերախումբ ռեստորանից դուրս են եկել փողոց ծխելու: Այնտեղ մի տեղացի պատահաբար ուսով դիպել է տղամարդուն: Արդյունքում ծեծկռտուք է սկսվել, եւ հայը ատրճանակից կրակել է հակառակորդի կրծքավանդակին:

Տուժածի վնասվածքը թեթեւ է եղել, բուժհաստատությունում վերքը կարելուց հետո նա տուն է գնացել։ Տղամարդը հրաժարվել է ոստիկանությունում դիմում գրել: Հիմա քննիչները որոշում են «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ