25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սոված էր, խմած էր, սիրահարված էր…»

«Իրականում ապահով Հայաստան մեզ ոչ Սերժ Սարգսյանը ոչ էլ մեկ այլ պաշտոնյա չի կարող նվիրել, քանի որ մեր և մեր շրջապատի ապահովության համար մենք ենք պատասխանատու: Պատանդներ, ահաբեկչություն, պայթյուններ ու էլի լիքը նման բաներով հաստատ մենք աշխարհին չենք զարմացնի, քանի որ մեզանից մի քանի անգամ անվտանգ երկրներում դա արդեն սովորական բան է:

Լինելով չափսերով ավելի փոքր ու էլ չգիտեմ ինչ պատճառով մենք անհետաքրքիր ենք աշխարհի ահաբեկիչների համար: Մեզանով հարց չեն կարող բարձրացնել ուրեմն մեզ վրա կենտրոնանալը անիմաստ ժամանակի կորուստ է: Քանի եվրոպական ու զարգացած երկիր կերազեր այս առումով մեր տեղը լիներ:

Դե քանի որ դրսի ահաբեկիչների համար մենք անհետաքրքիր ենք, ապա մեր ներսում ապրող խուժան-խուլիգանները մի քանի ֆիլմ նայելու արդյունքում որոշում են իրենց վրա վերցնեն ահաբեկչական փողոցի մակարդակի գործողությունները:

Ու սրա մեղավոր մենք բոլորս ենք, քանի որ մի բուռ երկրում մենք պատրաստ ենք հազար ու մի արդարացում գտնենք հանցագործություն անողի համար՝ սոված էր, խմած էր, սիրահարված էր, պահանջներ ուներ և այլն:

Փոխարենը ամեն փոքր գործողություն, որը վնաս կարող է պատճառել որևէ քաղաքացու, անկախ նրանից անբարոյական կյանքով ապրող աղջկան, թե մանկապարտեզի դաստիարակին, պետք դատապարտվի ժողովրդի կողմից: Ամեն պատի տակ, ամեն զրույցի ժամանակ դեպքը հիշելուց պետք է ամենավերջին բառերով մեղադրվի հանցագործը, քանի ամեն արդարացում ծնելու է նոր հանցագործի , նոր պատանդի, նոր զոհի ու գողի»:

Աշոտ Ասատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ