13 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Աստծո հրաշքը Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու շուրջ՝ 300 մետր շառավղով մի գունդ բացվեց. արցախյան վկայություններ

sh3

1997 թվականին պիտի Խաչը տեղադրվեր Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու գագաթին: Այս սրբազան արարողակարգին, որ սկսվելու էր ժամը 11ին, ներկա էր լինելու նախագահ պարոն Քոչարյանը, բարձրաստիճան հյուրեր, Հայաստանից ժամանած լրագրողներ, ուխտավորներ:

Բայց ահա նախորդ երեկոյան թանձր մի մառախուղ իջավ: Առավոտյան ժամը 10ն էր, սակայն շրջապատում ոչինչ չէր երեւում: Եվ Առաջնորդը եւ ներկաներից այլք էլ աղոթում էին իրենց սրտերում, թե՝ Տեր, ի՞նչ ենք անելու, երբ ոչինչ չի երեւում, մի՞թե մեզ չես ողորմելու: Ժամը 11ից 10 պակաս էր. նախագահի գլխավորությամբ ավտոմեքենաների շարասյունն արդեն բարձրանում էր Շուշի: Շատերն արդեն մտածում էին, թե արարողկարգը ձախողվեց, որովհետեւ, երբ ոչինչ չի երեւում, ինչպե՞ս պիտի 40 մետր բարձրության վրա Խաչը տեղադրվեր:

Սակայն հենց այդ պահին էլ՝ ճիշտ 11ից 10 պակաս, Աստված իր հրաշքով այցելություն արեց, որովհետեւ հանկարծ մի գունդ բացվեց եկեղեցու շուրջ՝ եւ 300 մետր շառավիղով ամեն ինչ պարզությամբ դարձավ տեսանելի: Իսկ 300 մետր այն կողմ, եթե մատդ մտցնեիր մառախուղի մեջ՝ չէիր տեսնի: Ե՛ւ հյուրերը, ե՛ւ առհասարակ բոլոր ներկաները զարմացած եւ ուրախ էին այս հրաշքին ականատես լինելու համար: Փառք Աստծո, այս հրաշքը նկարահանվեց եւ կարելի է հեուստացույցով ցուցադրել: 

Խաչի հաստատումը Ամենափրկիչ Եկեղեցու գմբեթին մեկ ժամ ու կես տեւեւց: Եվ երբ ժողովուրդը նվագով, պար ու երգով, ուրախությամբ նշեցավարտեց Խաչի տեղադրման իր հանդեսը, 10 րոպեն դեռ նոր էր անցել, երբ մառախուղը կրկին եկավ ու փակեց ամեն բան: 

 

Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ