28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Որ հայերից չդատարկվի երկիրը…». «Փառապանծ մարտիկ» մեդալն ու կատարվածը

23030760_1771093026265661_229735551_o

Հայկական ավանդական գորգագործությամբ և գորգերի վերանորոգմամբ զբաղվող բազմաթիվ արտադրամասերի և խանութ-սրահների սեփականատեր, «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը բանակաշինության և պետականաշինության գործին նպաստելու և բազում աշխատատեղեր ստեղծելու առիթով այսօր՝ հոկտեմբերի 30-ին, միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան կառույցի և ոստիկանության ռազմականացված ջոկատի՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ գնդապետ Գրիշա Սարգսյանի կողմից արժանացավ «Փառապանծ մարտիկներ» ՀԿ պատվոգրին և «Փառապանծ մարտիկ» մեդալին:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գրիշա Սարգսյանը նկատեց, որ ինքը «հենց այնպես մեդալներ չի շնորհում».«Րաֆֆի Մեգերյանը այն հայն է, որը միայն հանուն իր շահի չի ապրում: Մեգերյանի հոգու խորքում ամեն պահ հայ ժողովրդին հուզող կենսական խնդիրներն են: Նա մեծ քանակությամբ աշխատատեղեր է բացել Հայաստանում և Արցախում, որ հայերից չդատարկվի երկիրը:Նա արցախյան պատերազմի ժամանակ էլ պետության և պետականության կողքին էր և աջակցում էր հային ու Հայաստանին»,-ընդգծեց Գրիշա Սարգսյանը:
Նշենք, որ «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահն էլ ՕՄՕՆ-ի վետերանների միության գրասենյակ էր եկել նվերով  և Գրիշա  Սարգսյանին նվիրեց հայկական ավանդական տեխնոլոգիայով պատրաստված հուշանվեր գորգ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ