25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ երեխան ինձ մոտ է․ պատանդառված երեխայի հայրը մեկնաբանել է /տեսանյութ/

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում այսօր մանկապարտեզում պատանդառված փոքրիկի հայրը ներկայացրել է երեխայի վիճակը, նշել, որ փոքրիկը լավ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Ահարոնյանը գրել էր, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի <Մանուշակ> մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի:

Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ