25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

7-ամյա Բենիկը ապշեցրեց բոլորին. մեդալ նվաճեց

Հոկտեմբերի 20-22-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում տեղի ունեցավ ավանդական կարատեի Եվրոպայի մրցաշարը և Եվրոպայի գավաթի մինչև 14 տարեկանների գավաթի հինգերորդ առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր, աշխարհի 2016 թվականի չեմպիոն, սև գոտի երրորդ Դան Նարեկ Իսկանդարյանը: Մրցավարական կազմում էր սև գոտի երրորդ Դան միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը: Հավաքականը գլխավորում էր Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ սև գոտի հինգերորդ Դան Սենսեյ Սուրեն Մաթևոսյանը:

Հայաստատի հավաքականը մրցաշարին մասնակցում էր  8 մարզիկներով, որոնք փայլուն հանդես եկան՝ նվաճելով 10 մեդալ և 3 գավաթ: Միակ մարզուհին` Էլեն Սարգսյանը, նվաճեց ոսկե մեդալ և գավաթ անհատական ԿԱՏԱ մրցաձևում: Իր փայլուն ելույթով հիացրեց հավաքականի ամենակրտսեր մասնակիցը` 7-ամյա Բենիկ Մինասյանը. նա տվեց հավաքականի առաջին հաղթական մեկնարկը՝ անհատական ԿԱՏԱ մրզաձևում՝ նվաճելով արծաթե մեդալ: Բենիկը Դավիթ Իսրայելյանի հետ կիսեց նաև 3-րդ պատվավոր հորիզոնականը ԷՆԲՈՒ մրցաձևում: Թիմի մարզիկներից երկուսը՝ Արսեն Մխիթարյանը և Մարատ Հարությունյանը պատվո հարթակ բարձրացան՝ անհատական ԿԱՏԱ մրցաձևերում նվաճելով մեկական բրոնզե մեդալ: Թիմային ԿԱՏԱ մրցաձևում Մարատ Հարությունյանը, Արսեն Մխիթարյանը և Ռոբերտ Բուդաղյանը նույնպես նվաճեցին մեկական բրոնզե մեդալ և բրոնզե գավաթը: Նարեկ Բադալյանը անհատական ԿԱՏԱ մրցաձևում նվաճեց երկրորդ հորիզոնականը: Ինչպես նշում էին մրցակից հավաքականների ներկայացուցիչները, Հայաստանի հավաքականը Լեհաստան էր եկել մարտականորեն տրամադրված՝ անպայման հավուր պատշաճի ներկայացնելու Հայաստանը և հաղթանակած վերադառնալու  հայրենիք: Այժմ հավաքականը պատրաստվում է մասնակցելու 2018 թվականին Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականին ցանկանանք նորանոր հաղթանակներ և բարձունքներ:

23023570_893708747450453_82195038_n

23023736_893708974117097_290728473_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ