24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկական կոխ Վանաձորում

Հոկտեմբերի 28-ին Վանաձորում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության առաջին առաջնությունը, որին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը, հունահռոմեկան ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Վանաձորի քաղաքապետը:

«Հայկական կոխ ըմբշամարտի զարգացումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Կա կառավարության որոշում, համաձայն որի մշակել ենք հայկական կոխ ըմբշամարտի զարգացման հայեցակարգ: Այս առաջնությունը նախատեսված էր զարգացման հայեցակարգով նախատեսված միջոցառումների պլանով։ Առաջնության արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը, որը մեր երկիրը կներկայացնի ազգային մարզաձևերից անցկացվող միջազգային մրցաշարերում»,- ասել է նախարար Ռոստոմյանը։

Առաջնության մասնակիցները մրցել են ութ քաշային կարգերում: Առաջնության չեմպիոններ դարձան Արթուր Մանուկյանը (55 կգ), Էդմոն Մանուկյանը (60 կգ), Արման Գաբրիելյանը (66 կգ),Տիգրան Վարոսյանը (73 կգ), Կարեն Ստեփանյանը (81 կգ), Դավիթ Սարգսյանը (90 կգ), Սամվել Հակոբյանը (100 կգ) և Ազատ Աբրահամյանը (100+կգ) :

Առաջնությանը մասնակցել է շուրջ 100 մարզիկ՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ