20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առողջապահության նախարարության հայտարարությունը

Հոկտեմբերի 29-ը նշվում է որպես Փսորիազի  դեմ պայքարի միջազգային օր: Աշխարհում փսորիազով տառապում է մոտ 125 միլիոն մարդ:

Հայաստանում մասնագիտացած կենտրոնում տարեկան ստացիոնար բուժում է ստանում փսորիազի սրացման փուլում և բարդացած ձևերի շուրջ 500 հիվանդ:

Փսորիազը (psoriasis vulgaris) բազմապատճառ, հաճախակի կրկնումների հակում ունեցող մաշկային խրոնիկական հիվանդություն է։ Այն կարող է սկսվել ցանկացած տարիքում, չբացառելով նաև վաղ մանկականը, բայց ամենից հաճախ ծագում է 16-25 տարեկան հասակում։ Այն սկսվում է սուր, մանր, վառ վարդագույն հանգույցիկների ցանավորումով, որի տարրերն արագորեն ծածկվում են արծաթասպիտակ թեփուկներով։ 

 Հիվանդության բռնկումներն ավելի հաճախ առաջանում են աշնանն ու ձմռանը (ձմեռային ձև), զգալիորեն ավելի պակաս ամռանը (ամառային ձև) և ձգձգվում են տարիներ շարունակ, բայց չբուժվելու դեպքում փսորիազը կարող է բարդանալ հոդաբորբով, մաշկի տարածուն ցանավորումով, որը տարիների ընթացքում կարող է բերել հաշմանդամության և մի շարք` մասնավորապես սրտանոթային համակարգի հիվանդությունների զուգակցման դեպքում մինչև 60% բարձրացնում է մահացության հավանականությունը:

Նշենք, որ փսորիազը հավասարապես տարածված է թե տղամարդկանց և թե կանանց շրջանում: Հիվանդության առաջացման գործում մեծ նշանակություն ունի մարդու նյարդահոգեբանական վիճակը, հատկապես տարատեսակ սթրեսներն ու տրավմաները, ինչպես նաև էնդոկրին համակարգի ֆունկցիոնալ խանգարումները: Պատճառային գործոններ են համարվում նաև նյութափոխանակության տարաբնույթ խախտումները, ֆերմետային խանգարումները, օրգանիզմի գենետիկ նախատրամադրվածությունը (hատկանշական է, որ այն կարող է արտահայտվել միայն նպաստավոր պայմանների առկայության պարագայում): Տարանջատվում է նաև իդիոպատիկ փսորիազը, որի առաջացման և զարգացման գործոններն  անհայտ են:

Մասնագետները խորհուրդ են տալիս առաջին իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի՝ հիվանդությունն ախտորոշելու, բուժում ստանալու, հետագա լուրջ բարդություններից խուսափելու նպատակով:

Այսպիսով` ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը նոյեմբերի առաջին 10-օրյակը հայտարարում է փսորիազի դեմ պայքարի օրեր, որի շրջանակներում կենտրոն դիմած բոլոր այցելուները բարձրակարգ  մասնագետների կողմից կստանան անվճար խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն կլինիկական հետազոտություններ (ներառյալ դերմատոսկոպիա)` 20 % զեղչով:

         Փսորիազով հիվանդների ժամանակին հայտնաբերումը, բուժումը և դինամիկ հսկողությունը հիմք կտա կանխարգելելու այդ ծանր հիվանդության բարդությունները՝ ապահովելով հիվանդների արժանավայել կյանքով ապրելու իրավունքը:

«Բաց դռներին» մասնակցելու համար կամ լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 099 29 03 03, 010 35 02 41 հեռախոսահամարներով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ