19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ մեր առաջնորդը. Էդուարդ Շարմազանով

«Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի միակ առաջնորդն է եւ շարունակելու է մնալ մեր առաջնորդը»,-քիչ առաջ ավարտված ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ  մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նախագահի լիազորությունն ավարտվում է 2018թ. ապրիլին: Մինչեւ 2022թ. ՀՀԿ-ն ստացել է մանդատ ղեկավարելու իշխանությունը մեր դաշնակցական գործընկերների հետ: Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է, նա մեր թիմի միակ առաջնորդն է եւ շարունակելու է մնալ մեր առաջնորդը, ի՞նչ կարգավիճակով, ո՞նց, 2018թ. ապրիլին կքննարկենք եւ կներկայացնենք: Այն, որ Սերժ Սարգսյան պետական եւ ազգային գործչի ծառայությունները հայրենիքի համար անհրաժեշտ են, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը շատ մոտ է իրականությանը»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ