16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ծաղրում է Ալիեւին, կոնկրետ նպատակ ունի. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւի նյարդերի հետ է խաղում եւ ակնհայտորեն այդ ընթացքում կոնկրետ նպատակ է հետապնդում։ Թե ինչ նպատակ, առայժմ դժվար է ասել։ Բայց,որ նրա գործողություններում որոշակի տրամաբանություն կա, կասկածից վեր է։

ժնեւում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից անմիջապես հետո Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը ընդհանուր գծերով ներկայացրեց, թե ինչ են պայմանավորվել Ադրբեջանի նախագահի հետ։ Նա ասաց, որ հակամարտության կարգավորման լուծման տարբերակների շուրջ կոնկրետ պայմանավորվածություն չունեն, բայց կոնկրետ պայմանավորվածություն ունեն առաջնագծում լարվածությունը թուլացնելու եւ զոհեր չունենալու մասով։

Մեկուկես տարվա ընդմիջումից հետո կայացած հանդիպումից կես ժամ անց նման հայտարարությունը իսկապես տարօրինակ էր։ Ընդ որում, ամեն անգամ չէ, որ Ադր­բեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Սարգսյանը առհասարակ որեւէ բան է ասում իրենց խոսակցության մասին։ Նման բան եղավ, օրինակ, ապրիլյան պատերազմից հետո առաջին՝ Վիեննայի հանդիպումից հետո, երբ տան դարձի ճանապարհին ինքնաթիռի մեջ Սարգսյանը հարցազրույց տվեց իրեն ուղեկցող ԶԼՄ-ներին եւ մի շարք կարեւոր հայտարարություններ արեց։

Ալիեւի հետ նստել բանակցությունների, ապա հայտարարել, թե ինչ են պայմանավորվել, նշանակում է արա­գացնել այդ պայմանավորվածություններից հրաժարվելու Ադրբեջանի որոշումը, նշանակում է նաեւ դրդել Ադրբեջանին գործնական քայլերով ապացուցել, որ որեւէ պայմանավորվածություն չի գործելու։ Ինչին եւ մենք ականա­տես եղանք ժնեւից հետո։

Ուղիղ մեկուկես տարի պայքար էր ընթանում, թե ինչ օրակարգով պետք է տեղի ունենա ղարաբաղյան հարցով նախագահների հաջորդ բանակցությունը։ Հայաստանը պնդում էր շփման գծում զինադադարի ամրապնդման մեխանիզմների, ասել է թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա, Ադրբեջանը հարցի կարգավորման բովանդակային քննարկման, այսինքն, երբ պետք է հայկական զորքերը դուրս գան ԼՂ հարակից տարածքներից, ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը եւ այլն։

Եվ ահա հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարեց, որ Հայաստանի առաջ քաշած օրակարգով կոնկրետ պայմանավորվածություն կա, մինչդեո Ադրբեջանի օրակարգի մասին նույնը չի կարելի ասել, եւ վերջում էլ ավելացրեց, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Հայաստանի ամեն երկրորդ քաղաքացին, որ այս տարիների ընթացքում միայն հեոուստատեսությամբ է լսել ղարաբաղյան բանակցությունների մասին, կհասկանար, որ նման հայտարարությունը խրտնեցնելու է Ալիեւին եւ նա կդիմի կոնկրետ գործողությունների։ Եվ դա չուշացավ դիպուկահարի կրակոցից զինվոր զոհվեց, երկար դադարից հետո հրթիռներ արձակվեցին հայկական դիրքերի

ուղղությամբ, եւ երեկ էլ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայտարարեց, որ չի բացառվում շփման գծում լարվածությունը ավելի մեծանա։

Ասվում է, թե հայկական ուժերը պատասխան գործողություն չեն իրականացրել։ Բայց մենք չգիտենք, արդյո՞ք այդպես է իրականում, թե՞ ոչ։ Որովհետև դեռես ապրիլյան պատերազմից հետո այս առումով հայկական կողմը կտրուկ փոխեց իր մարտավարաթյունը եւ ամենաբարձր մակարդակով ասվեց, որ հրահանգ կա զինադադարի խախտման դեպքում անհամաչափ պատժիչ գործողողություններ իրականացնել, ինչն արվում էր։ Այս ընթացքում որեւէ զարգացում չի եղել, որ սույն հրահանգը չեղյալ անելու հիմք կտար։ Ընդ որում, «Սպայկ»–ը կիրառում են ծանր զրահատեխնիկայի դեմ, եւ եթե նույնիսկ համա­րենք, որ ադրբեջանցիները չգիտեն դա եւ այս զինամթե­րքի խիստ ավելցուկ ունեն, միեւնույն է, հասկանալի չէ թե ինչու վերջին օրերին նրանք հատկապես «Սպայկ» կիրառեցին, այն դեպքում, երբ հայկական կողմը որեւէ պա­տասխան գործողություն չի ձեռնարկել։

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ հայկական կող­մը առաջնագծում համապատասխան տեխնիկական ապահովման արդյունքում կարող է նկարահանել եւ ցույց տալ, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, իսկ ադրբեջանական կողմը նման հնարավորություն չունի։ Եվ եթե նույնիսկ նախօրեին թեժ մարտեր են ընթացել, կամ հայկական կողմը հարվածային անօդաչու սարք է օգտագործել, մենք դրա մասին չենք իմանա։ Մինչդեռ ասվում է, չէ՞, եկեք առաջնագծում զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ամեն անգամ հնարավոր լինի պարզել, թե որ կողմը առաջինը խախտեց, որ կողմը ինչպես պատասխանեց եւ այլն։

Երեկ ՊՆ միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը իր զարմանքն արտահայտեց, թե ինչու են Ադրբեջանում զայրացել։ Ասաց, որ ինքը իր եւ Ալիեւի խոսակցությունից կես բառ անգամ որեւէ տեղ չի ասել եւ անհամբեր սպասում է Ալիեւի հետ հանդիպմանը, նրան հարցնելու, թե ինչն է իրենց զայրացրել։ Հնարավոր է, իհարկե, որ Սերժ Աարգսյանն ու Իլհամ Ալիեւը ժնեւում հայտնի ծառի տակ զրուցել են կյանքից, իրենց սիրելի ֆիլմերից կամ մեքենաներից, ինչի մասին Սերժ Սարգսյանը որեւէ մեկին կես բառ անգամ չի ասել։ Սակայն նա ասել է ամենակարեւորը, եւ հիմա անմեղ դեմքով հայտարարել, թե սպասում եմ հաջորդ հանդիպմանը, որ հարցնեմ՝ ինչի եք զայրացել, ծաղրի է նման։

Կամ կրակում ենք, կամ բանակցում ենք, ասում է Սարգսյանը եւ ավելացնում, թե հայկական կողմը երկու­սին էլ պատրաստ է։ Տպավորություն է, սակայն, որ Սարգսյանն այս հարցում որոշակի փոփոխություն է մտցրել իր մոտեցումներում եւ որոշել է համ կրակել, համ բանակցել, հույսով, որ գուցե այդպես հնարավոր կլինի Ադրբեջանին դրդել գնալ խաղաղության ամրապնդման քայլերի։ Թե որքանով արդյունավետ կլինի այս մարտավարությունը, ժամանակը ցույց կտա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ