19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արաբկիրցի տղամարդիկ Հրազդանի կիրճում մատուռ են կառուցում /տեսանյութ/

Երևանում, 110000-ից ավելի բնակիչ ունեցող Արաբկիր համայնքը կառուցվել է սովետական աթեիզմի տարիներին և մինչ օրս չունի և ոչ մի գործող եկեղեցի, մինչդեռ մի շարք արաբկիրցիներ վստահ են, որ սերն առ Աստված՝ մերօրյա մարտահրավերները հաղթահարելու միակ ճիշտ ուղին է: Հենց այս սկզբունքով  առաջնորդվելով է, որ 2003 թվականին, անվանի հայ, ժողովրդական բժիշկ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, բանաստեղծ Հովսեփ Մարգարյանի որդին՝ Արամը, իր եղբայրների ու ընկերների հետ, Արաբկիրի զբոսայգուց դեպի հրազդանի կիրճ իջնող ճանապարհի կողքին սկսեց կառուցել Սողոմոն իմաստունի անունը կրող մատուռը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, նախաձեռնության մասնակիցներից Աբգար Պողոսյանը նշեց, որ շուրջ 14 տարիներ տևած կառուցապատման աշխատանքները կատարվել են միայն բնակիչների շնորհիվ՝ առանց ֆինանսավորման. կառույցը վերջնական տեսք ստանալուց հետո, կօծվի և կփոխանցի Արարատյան Հայրապետական թեմին: Շինության հարևանությամբ կառուցվում է նաև ուխտավորների համար նախատեսված ավտոկայանատեղի:

image (7) image (8) image (9) image (11) image (9)Հայկ Կիսեբլյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ