24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզ դժվար է սպառնալը, պիտի վաղուց ձեր ականջին օղ արած լինեիք. Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին

ԱԺ լիագումար նիստին քննարկման ներկայացվեց «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել: «Այս Կառավարությունը բնավ օրիգինալ չէ և շարունակում է նախորդ բոլոր կառավարությունների արատավոր ավանդույթը՝ կոնվերային սիստեմով մերժել ընդդիմադիր խմբակցություների ներկայացրած օրենսդրական առաջարկությունները: Եթե կառավարությունը մերժում է, մեծամասնությունը նույն կոնվերային սիստեմով մերժում է»,-հայտարարեց նախագծի համահեղինակ, «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը նշեց, թե իրենք ընդամենն առաջարկում են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում կասկածյալի և մեղդարյալի հարցաքննությունները տեսաձայնագրել: 

«Հիմա ի՞նչն է խանգարում հարցը դարձնել բովանդակային քննարկման առարկա, և միգուցե օրենքի ուժի մեջ մտելու ժամկետները երկարաձգվեն, և 2018-ին անհրաժեշտ գումարներ նախատեսեն և քննչական սենյակներում տեխնիկայով ապահովեն: Խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ խորհրդարանական մեծամասնությանը չենթարկվել կառավարության կոնվերային մտածողությունը, այն է՝ չդակել ընդդիմության առաջարկները: Եթե վստահ եք, որ այս պահին ընդունելի չէ, ամբողջացնեք բովանդակային քննարկումից հետո»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն ապա կոչ արեց «Հանրապետականներին» նստած տեղից «սպառնալիքներ» չհնչեցնել իրենց հասցեին:

«Եթե ընդդիմության ներկայացրած մի նախագիծ ընդունել եք, չի նշանակում, որ գրավոր շնորհակալություն պետք է հայտնենք խորհրդարանական մեծամասնությանը, հետո մի հատ էլ արտահերթ նիստ գումարենք այդ շնորհակալությունն ավելի հանգամանալից ներկայացնելու համար: Անհարմար է էստեղից նման բաներ ասելը, հորդորում եմ խորհրդարանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներին նստած տեղից սպառնալիքներ չհնչեցնեն, մեզ դժվար է սպառնալը: Սա պիտի վաղուց ձեր ականջին օղ արած լինեիք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում, երբ ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ  Միքայել Մելքումյանն ասում էր, որ քաղաքական մեծամասնությունը մերժում է ընդդիմադիրների ներկայացրած նախագծերը, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը տեղից ընդհատեց նրան, որից հետո նրանց միջեւ լեզվակռիվ սկսվեց:  Նիստը նախագահողները  հորդորում էին կոռեկտություն պահպանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ