25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այդ մեղքի զգացումը պիտի կրեմ իմ ողջ կյանքում»

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահ է `  հայ մեծանուն բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվեց հանիրավի ու մհացավ այնպիսի պայմաններում, որին բոլորովին արժանի չէր: Ավելին, նրա մահվան մեջ իր մեղքի բաժինն ունի նաև Հայաստանը: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Երբ Հաց բերողը մահացավ, ես այդ օրից ինձ մեղքի տակ եմ զգում: Մենք այս երկրում չկարողացանք ապահովել մարդու իրվունքները, կենսական կարևորություն ունեցող իրավունքները:

Նույնն էլ եղավ   Լևոն Հայրապետյանի պարագայում: Նա արժանի չէր այդ ամենին: Անարժան մեթոդներով մոտեցան նրան: Մեր երկիրը չկարողացավ պաշտպանել նրան` որպես թույլ երկիր: Ես էլ այս երկրի մի մասն եմ ու այդ մեղքի զգացումը պիտի կրեմ իմ ողջ կյանքում: Այո’, ես էլ եմ այս ամենի համար ինձ մեղավոր զգում», – նշեց իրավապաշտպանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ