24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հանգիստ, հանգիստ … ». ԱԺ-ում թեժ է

«Քաղաքական մեծամասնությունն ընտրել է սև ու սպիտակ նայելու դիրքորոշումը: Ի՞նչն է խնդիրը, որ լիագումար նիստում խանգարում է ձեզ այս հարցերը քննարկել»,-խորհրդարանում նախքան նիստի օրակարգն ընդունելը մեծամասնությանը հարցրեց «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխխոսնակ  Միքայել Մելքումյանը: Նշենք, որ մերժվել էր նրա կողմից ներկայացված նախագիծը մեծ օրակարգ ընդգրկելու հարցը: Մելքումյանն առաջարկում է փոփոխություններ «Հարկային »օրենսգրքում:

«Փոքր բիզնեսից չի կարելի ԱԱՀ հարկել գոնե էլի 4-5 տարի: Շեմի իջեցումը համարում եմ տնտեսական լուրջ քայլ: Բայց իշխանությանը դա ձեռնտու չէ»,-նկատեց նա:

2016 թվականի հոկտեմբերին ընդունված Հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ է հարկվում տարեկան արդեն 115 մլն դրամ  շրջանառությամբ բիզնեսից: «Այս պատճառով նրան պետք  է գոնե 4-5 տարվա ժամանակ տալ»,- եզրափակեց պատգամավորը:

Ելույթը դուր չեկավ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, ով սկսեց տեղից խոսել: «Հանգի՛ստ, հանգի՛ստ: Տեղից մի՛ խոսեք»,-նետեցՄելքումյանը: Արփինե Հովհաննիսյանն ու Վահրամ Բաղդասարյանը փորձեցին լռեցնել Խոսրով Հարությունյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ