25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանը հավակնություններ ունի այսօրվա Հայաստանի տարածքների հանդեպ»

«Մենք պետք է հստակեցնենք` այժմ չկան բանակցություններ արցախյան հարցի շուրջ. ցավոք, երբեմն մեր մամուլում  հնդիպումները նույնացնում են բանակցությունների հետ, բայց իրականում դրանք լրիվ տարբեր բաներ են: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ չնստի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը: 

Վերջինս շեշտեց` Ադրբեջանը հասավ նրան, որ հանդիպումներ է իրականացնում միայն ՀՀ-ի հետ:

1469007711-5365

«Դա   նշանկում է` Ադրբեջանը ցույց է տալիս`  Ադրբեջանը    բանակցային կողմ է ճնաչում միայն ՀՀ-ին: Բայց ժողովուրդների ինքնորոշման իրավունք գոյություն ունի. Ալիևը այս ամենն ուզում է իր ագրեսիայով փոխարինել: Ալիևը ընտրել է այս ճանապարհը:

Հայաստանը ստիպված է կամ ինքն է որոշում ընդունել եռանախագահների հրավերը, գնում է այդ հանդիպումներին: Կապ չունի, թե ՀՀ-ն ինչ հայտարարություններ է անում այս հանդիպումներից հետո. փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակում է այդ ճանապարհով ընթանալ: Ես ամեն ագամ վախենում եմ այդ հանդիպումների մասին լսելիս: Ադրբեջանցիների մոտ դա մշակույթ է. հանդիպումներից առաջ կամ հետո մենք զոհեր ենք ունենում. հայ   տղաներ են զոհվում: Դա ադրբեջանի ձեռագիրն է», –  նշեց Լարիսա  Ալավերդյանը:

Վերջինս հիշեցրեց` Ադրբեջանը  չի հրաժարվել իր կարգախոսներից` այն  է` ՀՀ-ն հարձակվել է իրենց տարածքների վրա, և ուրեմն, ագրեսոր է:

«Ադրբեջանը նշում է, որ Արցախը իր պետության անքակտելի   մասն  է: Ադրբեջանը հավակնություններ ունի այսօրվա  Հայաստանի տարածքների հանդեպ:   Մենք այս հանդիպումների շարքի հետ հույսեր չպիտի կապենք», – նշեց Լարիսա Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ