17 Նոյեմբերի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Միջպետականից միջսփյուռքյան` համագործակցության ուղենիշեր

partnership

Կիպրոսում կայացած Հայաստանի Հանրապետություն-Հունաստան-Կիպրոս` երեք երկրների սփյուռքի հարցերով զբաղվող պետական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ունի կարեւոր ենթահող, անցած որոշակի ուղի եւ մանավանդ ռազմավարական հեռանկարայնություն:

Հանդիպումը հաստատեց պաշտոնական երկխոսություն եւ հատկանշվեց հայ, կիպրացի եւ հույն ժողովուրդների միջեւ պատմական բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ եւ, միացյալ ծրագրերի միջոցով, միջկառավարական երկխոսությանը զուգահեռ, դրանց միջեւ մշակութային, կրոնական եւ տնտեսական ամուր կապերը իբրեւ երեք երկրների` իրենց սփյուռքյան համայնքներին սատարելու պատրաստակամության եւ նրանց միջեւ փոխըմբռնման ու սերտ համագործակցության արտահայտությամբ:

Առաջադրված համաձայնագրով երեք երկրները պիտի նպաստեն ակադեմիական հիմնարկների, մշակութային կենտրոնների, լրատվական խմբերի եւ գիտական կենտրոնների միջեւ միացյալ տեղեկատվական փոխանակման նախաձեռնությունների եւ նախագծերի խթանմանը:

Անպայման պետք է հիշել, որ երեք երկրների հատկապես քաղաքական գործոնները նկատի ունենալով լոբբիստական սլաքները համակարգելու առաջադրանք հայտարարվել էր ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի կողմից եւ որի ուղղությամբ նաեւ քննարկումներից բացի գործնական քայլեր էին առնվել:

Իբրեւ այս առաջադրանքի հետեւողություն, Երեւանն ու Նիկոսիան իրենց սփյուռքների համագործակցության համապատասխան համաձայնագիր են ստորագրել: Այժմ կսկսվեն նաեւ քննարկումները պետական մակարդակի վրա համաձայնությունը եռակողմանի դարձնելու` ներառելով նաեւ Հունաստանը:

Հատկապես ԱՄՆ-ում հայ-հույն լոբբիստական խմբավորումների առաջադրանքների համատեղելիությունը տարբեր առիթներով ինքն իրեն զգալի էր դարձնում: Այժմ հասարակական հարթությունից անցում  է կատարվում պետականի, ինչը որ հիմնովին ռազմավարական նշանակություն ունի:

Թեեւ հասկանալիորեն պաշտոնական լրատվություններում առավելաբար ընդգծվում են համագործակցության կրոնական, ակադեմիական, մշակութային, երիտասարդական ոլորտները, այսուհանդերձ առանցքային շարժառիթը հիմնովին քաղաքական է:

Երեք դեպքերում էլ սփյուռքների գոյառման պատճառականության ընդհանրություններ գոյություն ունեն: Եթե հայկական սփյուռքը դասական իմաստով Ցեղասպանության հետեւանք է, ապա կիպրականը հիմնականում Թուրքիայի ներխուժման եւ տեղահանման արդյունք է, մինչ հունականը կարեւոր չափերով Օսմանյան կայսրության կիրառած հալածական քաղաքականության բերումով գոյացել է:

Երկու պետություններն էլ Ցեղասպանության ճանաչման եւ ժխտման քրեականացման առումներով ամենից իրավակարգային եւ քաղաքական բանաձեւերն են ամրագրել։

Երեւանի կողմից առնված ռազմավարական մոտեցումները ավելի քան արդարացված են այս դեպքում եռակողմանի շրջանակը գծելու եւ այդ պարունակում համագործակցության բնագավառները ճշտելու ուղղություններով:

Եռակողման համագործակցության շրջանակում երկու պետությունները ԵՄ-ի անդամ են, մինչ երրորդը նախապատրաստվում է ԵՄ-ի հետ ընդլայնված, համապարփակ համագործակցության պայմանագիր ստորագրելու։ ԵԽԽՎ-ի նախագահը կիպրացի պատգամավոր է. նախադրյալները հուշում են, որ Բաքվի ուղղությամբ բացասական ենթահող է ձեւաւորվում համաեւորահական կառույցներում։ Արդեն հնչում են Բաքվին խիստ քննադատող բանաձեւեր։ Այս հարթության վրա եւս երեք պետությունների Սփյուռքները իրենց քաղաքական գործունեության սլաքները համադրելու տեղ ունեն։

ՀՀ-Հունաստան-Կիպրոս միջպետական հարաբերությունները միջսփյուռքյան համագործակցության վերածելու այս գերակա ուղղությունը հեռանկարային է:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ