25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էդմոն Մարուքյանը մեղադրեց Հրայր Թովմասյանին

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեծ օրակարգ մտնելու հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս իրավակարգավորումը հենց այնպես, ինչպես գոյություն ունի, կիրառվել է ժամանակին: «Կիրառվել է մինչև այն պահը, երբ իքս նախարարը ստանձնել է Արդարադատության նախարարի պաշտոնը, և այն ժամանակվանից սահմանափակվել են պատգամավորների լիազորությունները»,-ասաց Մարուքյանը՝ նկատի ունենալով ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին: Ապա Մարուքյանը նշեց, որ Հրայր Թովմասյանը հիմա էլ Պետա-իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, և բնական է, որ այսպիսի վերաբերմունք պիտի լիներ այս նախագծի վերաբերյալ:

«Մենք ստիպված ենք նման նախաձեռնություն ներկայացնել, որպեսզ հստակություն մտցնենք, որ չկարողանան այլ կերպ մեկնաբանել»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ առաջարկվում է հստակեցնել, որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև ԱԺ պատգամավորը անարգել կարող են մտնել ՔԿՀ: 

Նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ պետք է կողմ քվեարկել ու քննարկել այս նախագիծը:

Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Եթե այդքան միանշանակ լիներ,մեր գործընկերները չէին ներկայացնի:  Հստակ ներկայացվեց մերժման պատճառները , կիմաստազրկվի քննիչի կողմից սահմանափակումներ դնելու ինստիտուտը և նախաքննության գաղտնիությունը, լինի դա պատգամավոր, նախարար, թե այլ մեկը: Եթե մեր գործընկերները գտնում են, որ դա հակասահմանադրական էլեմենտ ունի, հստակ ճանապարհ կա, ու կարող են դրանով շարժվել»:

Նախագիծը դրվեց քվեարկության ու մերժվեց 35 կողմ, դեմ 51 և 6 ձեռնպահ արդյունքով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ