29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ստիպված ենք գլուխը պոկել. Հայկական Ժամանակ

bako-sahakyan-harcazruyc-lxh

Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա– ադրբեջանական շփման գծում լարվածությունը մե­ծանում է։

Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանե­տի 5 արկ եւ «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ։

Շփման գծում զարգացումների վերաբերյալ հարցերին է պատասխանում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, մի քանի ամսվա դադարից հետո հակառակորդը կրկին «ՍՊԱՅԿ» հակատան­կային հրթիռ է կիրառել։ Սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ կապ կարող է ունենալ Ժնեւում օրեր առաջ տեղի ու­նեցած հանդիպման հետ։

-Սա ոչինչ էլ չի նշանակում։ Եր­բեմն մարդիկ այնպես են զարմա­նում, կարծես թե մեր հարեւանը Լյուքսեմբուրգն է, կամ Իռլանդիան, ոչ դա Աղրբեջանն է։ Ի՞նչ է, Ադրբեջանը երբեւիցե իր քադաքականաթյունից հրաժարվե՞լ է, գոնե մեկ անգամ ասե՞լ է հիմա չեմ կիրառելու, խելոք եմ ինձ պահելու։ Ընդհակառակը ամեն օր, ամեն ժամ մանկապարտեզներից սկսած ասում են մենք պետք է ոչնչացնենք հայերին, մենք պետք է ազատենք Երեւանը, մենք պետք է Ստեփանակերտում թեյ խմենք, եւ այսպիսի բաներ։

Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ տարակուսանք են հայտնում։ Կա­րո՞ղ է գործ ունենք քաղաքակիրթ երկրի հետ, նորմալ պետության հետ, իհարկե ոչ։ Դրա համար էլ այդպես են վարվում։ Նախ եւ առաջ մեզ համար ցանկացած կորուստ ողբերգություն է, եւ մենք դա ընդունում ենք որպես մեր անձնական կո­րուստ, էս մարդիկ, որ սոցցանցերում հայրենասիրական գաղափարնե­րով բղավում են էս ինչ է կատարվում, մեր տղաները զոհվում են, նրանց մեծ մասն ադրբեջանական եւ թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են։  

Ի՞նչ անենք, թողնենք փախչե՞նք, կոտորվե՞նք, այլընտրանքը դա՞ է լինելու։ Ընդհակառակը՝ մենք պետք է շարունակենք ուժեղացնել մեր եր­կիրը, մենք երբեւէ չենք լինելու ագրեսոր, բայց մեզ սպառնացող ցան­կացած վտանգ, առավելեւս ագրեսիա, կասեցնելու ենք։ Եթե լինի պա­տերազմ մեր դեմ՝ ագրեսիան տե­ղափոխելու ենք ռազմական գործողություն Ադրբեջանի տարածքի խորքեր։ Ասում են դադարեցնենք բանակցությունները, այլընտրանքը ո՞րն է՝ պատերազմը, ուզում ենք գնալ պատերազմի՞, հարյուրավոր, հազարավոր մարդիկ զոհվե՞ն … Իհարկե, պատրաստ ենք, եթե մեզ վրա հարձակվեն, բայց եթե գեթ մեկ հնարավորություն կա հազա­րավոր մարդկանց կյանքը փրկելու, խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը, պետք է այն օգտագործենք։ Մենք չենք վախենում պատերազմից, պարզապես մենք տեսել ենք դա ինչ է, չենք ուզում նորից կրկնվի։ Իսկ եթե կրկնվում է, եթե ագրեսորը հարձակվում է, էդտեղ արդեն պետք է ագրեսորի գլուխը պոկենք, տարբերակ չկա։

 -Առաջիկայում լարվածությունը կմեծանա՞ հաշվի առնելով հակա­ռակորդի գործողությունները։

 -Սա կախված է բազմաթիվ խնդիրներից։ Չեմ կարծում, որ կբերի լայնածավալ պատերազմի, պարզապես մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակելու է, դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են։ Շարունակելու է նման ահաբեկչական գործողությունները, իսկ մենք կասեցնելու ենք։ Չնայած դրան, չպետք է մոռանանք ում հետ գործ ունենք եւ չկորցնենք իրականության զգացումը։ Սա այնպիսի երեւույթ է, որը միշտ էլ կա, էստեղ նոր բան չկա, որ մենք սկսենք մտածել եւ ասել էս ինչ նոր երեւույթ է։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ