26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տղամարդկանց անպտղությունը աճել է. պատճառները /տեսանյութ/

Շենգավիթ բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Կիրակոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ տղամարդկանց անպտղությունը ամբողջ աշխարհում աճել է:

Բժշկուհին անդրադարձավ նաև հոկտեմբերի 13-15-ին Ծաղկաձորում կայացած  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան միջազգային համաժողով-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 500 բժիշկներ Հայաստանից և արտերկրից:

Նա նշեց, որ մասնագետների համար շատ կարևոր է ինֆորմացիայի փոխանակումը:

«Վերարտադրողական առողջությունը ընդհանուր գինեկոլոգիայի մի մասն է:Իսկ վերարդադրողական առողջության հիմնական խնդիրը անպտղությունն է: Լինում է, որ կինը կարիերային նվիրվելով հետաձգում է ծննդաբերության տարիքը և ավելի մեծ տարիքում դիմում է մեր օգնությանը: Ամենաթարմ հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհում ամեն տեղ տղամարդկային անպտղությունը աճել է»,-նշում է Կարինե Կիրակոսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ