19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես բիզնես չեմ անում, սա Աստծո կողմից տրված շնորհ է ». Աղավնի Նիկողոսյանը և թոռնիկը խնդիր ունեն/տեսանյութ/

Երգահան Աղավնի Նիկողոսյանի համար երգը իր էության անբաժանելի մասնիկն է: Մանուկ հասակից ստեղծագործող Աղավնի տատիկը այսօր թոռանը` Հակոբին է փոխանցում իր ապրած կյանքի գաղտնիքները և հորդորում է` պահպանել հայ երգի անաղարտության բանաձևը: Ծնողների աչքերում Աղավնի Նիկողոսյանը ցավ ու կարոտ տեսավ ու դարձավ ժողովրդական, ազգային երգի արարող և մեկնաբան:

«Ծնվել եմ Սիրիայում: Ծնողներս գաղթից մազապուրծ` այս երկրում էին հանգրվանել:Հետո ներգաղթեցինք հայրենիք և ես հենց հայրենիքում հաճախեցի դպրոց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մուշ երկիր պապական», «Ախ տունս, տունս» և բազում այլ հայրենասիրակա երգերի հեղինակ Աղավնի Նիկողոսյանը:

«Ստեղծագործել եմ 7-րդ դասարանից, երբ սովորում էի Երևանի  N 47-րդ դպրոցում: Քիմիայի ժամին ուսուցչուհին աշակերտներից մեկին կանչեց գրատախտակի մոտ, այդ ընթացքում ես գրասեղանի տակ պահած թղթի վրա արագ-արագ գրում էի: Ուսուցչուհին դա նկատել էր ու ինձ պարտադրեց գնալ գրատախտակի մոտ ու շարունակել դասը: Երբ ես գնացի, ուսուցչուհիս գրասեղանի տակից հանեց իմ գրած թուղթը  ու կարդաց: Ավելի ուշ պահանջեց, որ շարունակեմ գրածս»,-պատմում է Աղավնի Նիկողոսյանը:

Հայրենասիրական մոտիվներով ստեղծագործող աղջնակը ամուսնանալուց հետո սկսեց քնարական երգեր գրել: Երկար ժամանակ լռում էր, բայց երգը պայթեց ու Աղավնի Նիկողոսյանը դարձավ իր հանդիսատեսի սիրելին:

«Երազ տեսա, ու մի տերտեր ինձնից պահանջեց, որ շարունակեմ գրել…»,-երգահանը հավատաց իր երազի իսկությանը ու իր երգերը նվիրեց մարդկանց:

Տատու աստվածատուր շնորհը փոխանցվեց նաև թոռանը` Հակոբ Ալիխանյանին:

22467488_1716737421967159_3128881947060356799_o

«Ես էլ սկսեցի գրել 7-րդ դասարանում: Հետո տատիկի հետ միասին սկսեցինք ստեղծագործել: Ես հիմնականում խոսքերն եմ գրում, բայց տատիկս և՛ խոսքը, և՛ երաժշտությոնը»,-մանրամասնում է Հակոբ Ալիխանյանը:

https://www.youtube.com/watch?v=a_DG9yscTwQ

Հազարից ավելի երգերի հեղինակ տատ ու թոռնիկ երգահանները գտնվում են սոցիալապես անբարենպաստ պայմաններում:Նրանք նյութական աջակցություն չեն խնդրում ու միայն ցանկանում են գտնել հովանավոր, որ կյանքի կոչեն իրենց ծրագրերը:

21765557_1709870752653826_577872735775953050_o

«Ազգը սիրում է մեր երգերը ու պահանջում: Տարին մեկ անգամ մի կերպ կազմակերպում եմ մեր հեղինակային երգերի երեկոն:Մեզ կարող ուժեր են պետք, որ սատարեն մեր ծրագրերը: Մեր երգերը ամբողջ աշխարհով հնչում են: Ես բիզնես չեմ անում, սա Աստծո կողմից տրված շնորհ է »,-ընդգծում է Հակոբ Ալիխանյանը:

21078608_1701212060186362_6912856949327828656_n

Ի դեպ մինչ տեսախցիկի առաջ զրուցելը Աղավնի Նիկողոսյանին առաջարկեցի հեռուստատեսությամբ դիմել մարդկանց և խնդրել, որ օգնեն: «Ես ոչ մեկից ոչինչ չեմ մուրա ու չեմ կարող որևէ բան խնդրել: Միայն հանուն Հակոբի եմ խոսում այս մասին»

Հեղ. Լուսին Ղազարյան
Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ