29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Խուսափեցեք պատմության դատից. արցախցի գրողը դիմում է ՀՀ վարչապետին

karen-karapetyan-2-634x445

Henaran.am-ը արդեն անդրադարձել է մի խումբ մտավորականների դիմում-ահազանգին ուղղված ՀՀ նախագահին և վարչապետին: Մտավորականները անհանգստացած են, որովհետև ժամանակակից գրականության հայտնի անուններից մեկը` Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել տնից:

Դիմումին միացել է նաև արցախցի հայտնի բանաստեղծուհի Նվարդ Ավագյանը.

«Կարեն Կարապետյան, հարգարժան Վարչապետ, անսացեք…

Տեսանյութը դիտելուց թթվածնի պակասություն զգացի…Գուցե Լեւոն Հայրապետյանին կորցնելու իրողությունն էր պատճառ՝ առավելագույն սրությամբ ընդունելու լուրը:. Արցախյան շարժման կարգախոսը հիշեցի. «Արդար պահանջ՝ ոչ մի նահանջ»: Ոչ մի նահանջ, այո՜, փրկե՛լ է պետք , ըստ երեւույթին, դեռ ոչ բոլորի /այդ թվում՝ եւ հիշյալ բանկի տիրոջ/ կողմից հստակ ընկալված՝ հայ գրականության ԿԵՆԴԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ Խաչիկ Մանուկյանին: Կարեն Կարապետյան, հարգարժան Վարչապետ, անսացեք Հայաստանի եւ, ինքնալիազորվում եմ ասելու՝ Արցախի մտավորականության ազնիվ խնդրանքին՝ լուծեցեք խնդիրն հօգուտ մեծ բանաստեղծի, երկրի հայրենասեր զավակի, երկու զինվորի հոր օգտին: Վստահ ենք, որ Դուք դրան ունակ եք; Խուսափեցեք, ուրեմն, պատմության դատից…Եվ էլի. շնորհակալությու՛ն տեսանյութում հանդես եկած ԽՂՃԻ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ:

ՆՎԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ Բանաստեղծ»:

Լուսանկարում` Խաչիկ Մանուկյան

4y8iZ_Zbsz

Լուսանկարում` Նվարդ Ավագյան

maxresdefault (1)

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ