29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր ղեկավարած նախարարությունում պայքարո՞ւմ եք կոռուպցիայի դեմ

Anahit_Baxshyan

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

«Հարգելի պարոն Արամյան,

«Հրապարակ» թերթի սեպտեմբերի 29-ի հոդվածում Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մասին նշված փաստերը շատ մտահոգիչ են՝ մրցույթին մասնակից փոխկապակցված անձանց առկայության տեսակետից:

Հոդվածում գրված է. «ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում մեր ուշադրությունը գրավեց վերջերս հայտարարված մի մրցույթ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից: Մրցույթում, որը հայտարարվել է այս տարվա օգոստոսին՝ «շարժասանդուղքների բազրեփոկերի լռմանը հետեւող համակարգի արդիականացման» ծառայությունների մատուցման նպատակով, հաղթել է «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն:

Հասարակությանը շատ մտահոգել է այս թեման, թե ինչպե՞ս է տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն շահել մի մրցույթ, որի իրականացման որակով է պայմանավորվում մետրոպոլիտենով տեղափոխվող հազարավոր մարդկանց կյանքի անվտանգությունը: Մետրոպոլիտենի անվտանգության գործունեությունը պարտավոր եք երաշխավորել և բացառել որևէ շեղում՝ մետրոպոլիտենի շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության տեսակետից:

Ակնհայտ է, որ մետրոպոլիտենում շուրջ 35 տարի աշխատող Սամվել Մնացականյանը, որպես տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ի ճարտարագետ և ՍՊԸ-ի հիմնադիր Լիլիթ Սամվելի Մնացականյանի հայր, տիրապետել է մրցույթի գնի մասին տեղեկատվությանն ու առաջարկել հենց այդ գինը և լինելով մրցույթի միակ մասնակիցը, շահել է այն:

Պարոն Նախարար, որքանո՞վ է օրինական այս մրցույթը: Այն փաստը, որ այդ մրցույթը ակնհայտորեն հարմարեցվել է հե՛նց այդ ՍՊԸ-ին ու հե՛նց Սամվել Մնացականյանին, փաստում է կոռուպցիոն շղթայի մասին, որտեղ քիչ դեր չունի մետրոպոլիտենի նախկին տնօրեն, այժմ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

Կարծում եմ Դուք, որպես նախարար, հասարակությանը պետք է պարզաբանեք կոռուպցիայի մասին վկայող վերոնշյալ փաստի մասին ու այն մասին, թե Ձեր ղեկավարած նախարարությունում ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ