29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Բաբայաննա փողը տվել, որ իմանա՞ր».«Իգլա»-ի գործ/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի  23-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը:

Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստում ցուցմունք են տալու ամբաստանյալները: Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը պատասխանում է նաև դատախազի հարցերին: Գաբրիելյանը ընդգծում է, որ ինքը բանակին բավականին լուրջ ծառայություններ է մատուցել և տարիներ շարունակ դրսից զենք է բերել բանակի համար:

Դատախազը նշեց, որ Բաբայանը ասել է, որ Մոսկվայից մարդ է գալու կեղտը բերելու է, 10 հազարը իրան ենք տալու, մնացածը թող մնա քո մոտ՝ սա ի՞նչ է նշանակում:

Ամբաստանյալը սկզբում ասաց, որ չգիտի կեղտը ինչ է, ապա շարունակեց.«10 հազարը պետք է տայինք ազատամարտիկ Կուկուին, երեխեքի հետ խեղճ աղջիկը ալրաղացում ա ապրում: Պետքա իրա համար դոմիկ առնենինք »,-ասաց Սանասար Գաբրիելյանը:

Գաբրիելյանը հայտնեց, որ որոշել էր առանց մարտկոցի հրթիռը տանել, պահել Արցախում ու այն տարածքում, որտեղ ինքը հրամանատար է եղել:

Նա դժվարությամբ հիշեց գյուղի անունը, որտեղ պետք է պահեր «Իգլա»-ի պահեստամասը: Դա Նարիշկար  գյուղն է. «Թուրքի անունով 104 գյուղ կա Ղարաբաղում, ես հո Նապոլիոնը չեմ սաղ հիշեմ»,-զարմացավ ամբաստանյալը:

«Գնում էի Արցախ, ընկերոջս հետ պայմանավորված էի: Պետքա ուտեյինք, խմեյինք: Հետո էլ տարածքներն եմ նկարել, որ գլուխ գովալու համար ասեմ՝ ստեղ էլ եղա»,-նշում է ամբաստանյալը:

Դատախազի հարցին, թե Բաբայանը տեղյակ էր այս ամենից, Սանասար Գաբրիելյանը արձագանքեց. «Բաբայաննա փողը տվել, որ իմանա՞ր: Նա ով փողը տալիս ա, նա էլ՝ տանցույետ»:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ